Artsakhpress

Քաղաքական

Եվրապատգամավորը հորդորում է ԵՄ-ին լուրջ քայլեր ձեռնարկել հայ ռազմագերիների ազատ արձակման նպատակով

Եվրախորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը կոչ է արել դադարեցնել հայ ռազմագերիների դեմ Ադրբեջանում սկսված ապօրինի դատական գործընթացը:

Եվրապատգամավորը հորդորում է ԵՄ-ին լուրջ քայլեր ձեռնարկել հայ ռազմագերիների ազատ արձակման նպատակով

Եվրապատգամավորը հորդորում է ԵՄ-ին լուրջ քայլեր ձեռնարկել հայ ռազմագերիների ազատ արձակման նպատակով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
 
«Դադարեցրեք Ադրբեջանի կողմից ազատազրկված հայ ռազմագերիների դեմ սկսված կեղծ դատավարությունը: Կոչ եմ անում Եվրամիությանը էական ներդրում ունենալ ռազմագերիների ազատ արձակման գործում»,- նշել է Ֆուրլասը:
 
Օրերս Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է 14 հայ ռազմագերիների դեմ ապօրինի դատավարությունը։ Հայ ռազմագերիները մեղադրվում են «ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու, պատերազմական հանցագործությունների համար»։
 
Իսկ հունիսի 14-ին ադրբեջանական դատարանը, խախտելով ռազմագերիների վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերը, 20 տարվա ազատազրկման դատապարտեց Շուշիի մերձակայքից հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում՝ եկեղեցու հարակից տարածքում դի է հայտնաբերվել

Ֆինանսական փոխհատուցման համար ներկայացված դիմումների քանակը գերազանցում է 46 000֊ը. հետագա գործընթացը՝ պատասխանատուի ներկայացմամբ

68 հազար դրամ՝ սոցաջակցության ծրագրի վերջին. հունիս ամսի փոխանցումն ամբողջությամբ իրականացվել է

ԿԽՄԿ֊ն օգնություն է ցուցաբերել տեղահանված ընտանիքներին

Հանրապետության ողջ տարածքում ժամանակավորապես դադարեցվել է գազամատակարարումը

Շտապ անհրաժեշտ է առաջին կարգի բացասական արյուն

Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր

Արցախում զինծառայող է մահացել

Ստեփանակերտում ինքնաշեն գազազոդման սարքում առաջացել է պայթյուն․ տուժածի վիճակը ծանր է

Search