ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալլիվանը հայտարարել է, որ առաջիկայում կվերադառնա Մոսկվա:
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ շուտով կվերադառնա Մոսկվա
«Կարևոր գագաթնաժողովից հետո ես սպասում եմ իմ շուտափույթ վերադարձին Մոսկվա,որպեսզի ղեկավարեմ ՌԴ-ում ԱՄՆ ուժեղ դիվանագիտական ներկայացուցչությունը և ստանձնեմ Ժնևում նախագահ Բայդենի կողմից նախանշված հանձնարարականների կատարումը: Այդ հանձնարարականները վերաբերում են ռազմավարական կայունությանը, մարդու իրավունքներին և ՌԴ-ի հետ կայուն և կանխատեսելի հարաբերություններին»,- Սալլիվանի խոսքերը մեջբերել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը Twitter-ի իր էջում: