Artsakhpress

Մշակույթ

Երիտասարդները ուխտագնացություն կատարեցին դեպի Բովուրխանի վանք (լուսանկարներ)

Այսօր՝ հունիսի 19֊ին, արցախցի երիտասարդները ուխտագնացություն կատարեցին դեպի Բովուրխանի վանք։ Ուխտագնացությանը մասնակցեցին ավելի քան 100 երիտասարդ-ուխտավորներ՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կամավորականներ, զինվորներ, ինչպես նաև պաշտոնատար անձինք:

Երիտասարդները ուխտագնացություն կատարեցին դեպի Բովուրխանի վանք (լուսանկարներ)

Երիտասարդները ուխտագնացություն կատարեցին դեպի Բովուրխանի վանք (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ծրագիրն իրականացրել է ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ ԱՀ պաշտպանության բանակի հետ համատեղ:
Ծրագրի նպատակն է՝ նպաստել երիտասարդության ռազմահայրենասիրական, հոգևոր-մշակութային դաստիարակությանը, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, երիտասարդության ազգային ինքնության պահպանմանը:
Բնութագրությունը հասանալի չէ
Պաշտպանության բանակի ավագ գնդերեց Գոռ սարկավագ Գյուրջյանը համարում է, որ առավել քան տեղին է ուխտագնացությունը պատերազմից հետո, և շատ ոգևորիչ է, որ ուխտագնացությանը մասնակցում են պաշտպանության բանակի զինծառայողները, երիտասարդությունը և մշակույթի հետ առնչվող մարդիկ:
 
Բնութագրությունը հասանալի չէ«Ամեն անգամ, երբ մենք գալիս ենք որևէ սրբավայր, նպատակն այն է, որ վերանորոգենք մարդ-Աստված կապը, գանք և Աստծո առաջ մեզ հաշվետվության ենթարկենք, ինչ ենք կատարել կամ ինչ չենք տեղին կատարել», - «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում նշեց նա:
 
Մշակույթի վաստակավոր գործիչ Սլավա Սարգսյանը ներկայացրեց վանքի անվան ստուգաբանությունը և պատասխանեց մասնակիցների հարցերին, որից հետո հավելեց.
 
Բնութագրությունը հասանալի չէ«Վանքը գտնվում է անշուք վիճակում և վերականգնման նախագիծը պատրաստ է, պարզապես պատերազմը խանգարեց, որպեսզի նորոգման աշխատանքները սկսվեն»:
 
Արցախի թեմի առաջնորդության քարտուղար Դավիթ Փաշայանի կարծիքով՝ ամեն ինչի գագաթնակետը հոգևորն է:
 
Բնութագրությունը հասանալի չէ«Եթե ուզում եք երջանիկ լինել, պետք է հոգևոր սնունդով լցվեք: Պետք է մեր մեջ ունենանք բավականաչափ սրբության ձգտումը, որը սնուցում է մեր օրվա կենսունակությունը: Սրբությունն է, որ մարդուն տանում է հաղթանակների », - մեզ հետ զրույցում շեշտեց նա:
 
Ներկաները վանքում մասնակցեցին ժամերգությանը:
Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Կազմակերպվեցին ավանդական խաղեր, որոնց իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան երիտասարդները:
Բնութագրությունը հասանալի չէ
Հնչեցին հայրենասիրական երգեր և ազգային պարեր:
Բնութագրությունը հասանալի չէՈւխտագնացության մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու մշակութաժամանցային ծրագրին, հոգևոր և պատմամշակութային թեմայով զրույցների:
 
Նշենք, որ Վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում՝ Բովուրխան լեռան հյուսիսային լանջին: Այն հիմնել է Շախնազարյանների իշխանական տոհմի նշանավոր մելիք` Վարանդայի իշխան Բաղրը: Նա իշխել է XVIIդ. առաջին կեսին մինչև 1646թ.: Սարը և վանք-ամրոցը մելիքի անունով կոչվել է Բաղրխան: Անվանումը հետագայում վերափոխվել և դարձել է Բուրուխան, Բովրխան, Բովուրխան:
Բովուրխանավանքի վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց, տնտեսական շինություններից, որոնք շրջապատված են պարիսպներով և աշտարակներով: Կառույցների մեծ մասը քանդված է: Արևելյան մասում տեղակայված եկեղեցին համեմատաբար լավ է պահպանվել: Այն պատկանում է թաղածածկ միանավ բազիլիկների տիպին: Բոլոր տվյալները ցույց են տալիս, որ եկեղեցին կառուցվել էր XVIIդարում:
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search