Artsakhpress

Վերլուծական

Հայաստան-Արցախ հարաբերությունները վեր են քաղաքական կոնյունկտուրայից․ Վահրամ Աթանեսյան

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը կոչ է անում այսօր հավաքվել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում եւ պահանջել նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Հայաստան-Արցախ հարաբերությունները վեր են քաղաքական կոնյունկտուրայից․ Վահրամ Աթանեսյան

Հայաստան-Արցախ հարաբերությունները վեր են քաղաքական կոնյունկտուրայից․ Վահրամ Աթանեսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Եւ միանգամից առաջանում են հարցեր:
-Ավելի վաղ տիկին Հակոբյանը խոսում էր դատախազությունում սահմանադրական կարգի տապալման հատկանիշով հարուցված քրեական գործի մասին, որի շրջանակներում նախագահ Հարությունյանը հարցաքննվել է: Ինչու՞ չսպասել քրեական գործի ավարտին:
-Արցախում գործում է ռազմական դրության ռեժիմ: Այդ դեպքում Սահմանադրությունը չի նախատեսում ընտրական գործընթացներ: Իսկ նախագահի հրաժարականից հետո պետք է անցկացվեն ոչ միայն նախագահի, այլեւ ԱԺ արտահերթ ընտրություններ: Ինչու՞ տիկին Հակոբյանը չի նախաձեռնում իրավական գործընթաց՝ ԱԺ որոշմամբ չեղյալ հայտարարելու ռազմական դրությունը, որպեսզի արտահերթ ընտրությունների օրինական հիմք ունենանք:
-Ներկա պայմաններում կա՞ երաշխիք, որ նախագահի եւ ԱԺ արտահերթ ընտրությունների հնարավորություն կունենանք: Ավելին չեմ մանրամասնում:
-Ո՞վ կամ ովքե՞ր են(խոսքը քաղաքական ուժերի մասին է) պատրաստ՝ ստանձնելու դժվար պատասխանատվություն: Ինչու՞ նրանք հանդես չեն գալիս իրավիճակի իրենց գնահատականով եւ չեն ներկայացնում անելիքների ճանապարհային քարտեզ: Երկրում արմատական փոփոխության հարցը անձերի փոխատեղություն չէ, այլ՝ նոր ճանապարհի ընտրություն, եւ հանրությունը պետք է այսօր եւեթ տեղյակ լինի, թե ինչի դիմաց ինչ պետք է վճարի:
Երեկ ես մի փոքր տեսանյութ դիտեցի՝ հրապարակի ակցիայից: Խոսք կար, որ Արցախը չի կարող շնորհավորել Նիկոլ Փաշինյանի հաղթանակը, եւ Արայիկ Հարությունյանը ժողովրդի կողմից լիազորված չէր ուղերձ հղել նրան: Արտահերթ ընտրություններում ՔՊ կուսակցությունը ստացել է 600 հազարից ավելի քվե: Դա Հայաստանի քաղաքացու ընտրությունն է, որ հարգել են աշխարհի առաջատար երկրները, մեր հարեւան Վրաստանը, Իրանը, Եվրամիությունը: Արցախի նախագահը չէր կարող չհարգել Հայաստանի ժողովրդի ընտրությունը: Հայաստան-Արցախ հարաբերությունները վեր են քաղաքական կոնյունկտուրայից, անձնական համակրանքից եւ հակակրանքից: Այնպես որ, դա ոչ թե շնորհավորանք, այլ Հայաստան-Արցախ հարաբերությունների ճանապարհային քարտեզ է՝ ենթատեքստային հղումներով, որտեղ առանցքայինը բոլոր քաղաքական ուժերի համախոհության եւ միասնաբար Հայրենիքի առջեւ կանգնած մարտահրավերները դիմագրավելու հորդորն է:
Եւ, վերջապես. Փաշինյանի դեմ չի կարելի պայքարել փաշինյանականությամբ՝ փողոցի կամ հրապարակի ուժով իրավա-քաղաքական գործընթացներ պարտադրել: Մենք նման անպատասխանատու կեցվածքի համար չափազանց թանկ ենք վճարել եւ այն Արցախում կրկնելու իրավունք պարզապես չունենք:
Հ.Գ. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 20-ի քվեարկության արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում: Այս ողջունելի կեցվածքը պետք է ուղեցույց լինի նրա արցախյան համակիրների համար: Ամեն ինչ պետք է հանգուցալուծվի իրավական դաշտում, սահմանադրական կարգավորումների հիման վրա:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Պուտին. Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երաշխավորը ռուս խաղաղապահներն են

Search