Artsakhpress

Հարցազրույց

Հայաստանում ընտրության արդյունքներից դժգոհները իրենց չարացածությունը փորձում են պարպել Ստեփանակերտում. քաղաքագետ

Մինչ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը ընտրություններից հետո բնականոն հուն մտնելու շանսեր է ստացել, լարվածությունը Արցախ տեղափոխելու փորձեր են արվում:

Հայաստանում ընտրության արդյունքներից դժգոհները իրենց չարացածությունը փորձում են պարպել Ստեփանակերտում. քաղաքագետ

Հայաստանում ընտրության արդյունքներից դժգոհները իրենց չարացածությունը փորձում են պարպել Ստեփանակերտում. քաղաքագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նախորդ օրերին Ստեփանակերտում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում հրաժարական տալ, բայց դա կանի միայն այն դեպքում, երբ առաջիկա օրերին նախաձեռնվող քաղաքական ու հանրային խորհրդակցություններից հետո հասկանա, որ Արցախը պատրաստ է հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները։
Քաղաքագետ, Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը կարծում է, որ իրականում Արցախում նախագահի հրաժարականի հանրային պահանջ չկա, ակցիայի նախաձեռնողները փորձում են հայաստանյան պարտությունից չարացածությունը պարպել Ստեփանակերտում: Armtimes-ի զրույցը Աթանեսյանի հետ՝ ստորեւ.
- Պարոն Աթանեսյան, ըստ ձեզ ինչո՞ւ հանկարծ Արցախի նախագահի հրաժարականի այդպիսի պահանջ առաջացավ:
- Արցախի նախագահի հրաժարականի պահանջ, ես կարծում եմ, առաջացել է ՀՀ ԱԺ ընտրություններում արձանագրված արդյունքների համատեքստում: Որոշակի խմբեր, քաղաքական դեմքեր, նույնիսկ պետական պաշտոնյաներ Արցախում որոշակի աշխատանք են կատարել՝ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի: Իմ տպավորությունն այն է, որ քվեարկության արդյունքներն այդ մարդկանց համար անսպասելի էին եւ նրանք իրենց չարացածությունը փորձում են պարպել Ստեփանակերտում: Որեւէ այլ պատճառ չկա, որովհետեւ այդպիսի հասունացած հանրային պահանջ Արցախում չկա:
- Ճի՞շտ հասկացա, Քոչարյանի աջակիցնե՞րն են այդ ակցիաների մասնակիցներին ուղղորդում:
- Ըստ երեւույթին՝ այո՛, թեեւ նրանք առերեւույթ հանդես չեն գալիս: Սա պայմանավորված է նրանով, որ այդ մարդիկ Արցախում հանրային աջակցություն չունեն: Սա աննախադեպ երեւույթ է, երբ, իրենց ձեւակերպմամբ, ինքնաբուխ ակցիա է կազմակերպվում, որտեղ դրվում է հստակ քաղաքական պահանջ: Սովորաբար նման պահանջ հարուցում են քաղաքական ուժերը, դեմքերը, որոնք կամ խորհրդարանական կամ արտախորհրդարանական ընդդիմություն են: Երեք օր անցկացվում են ցույցեր, որեւէ քաղաքական դեմք չի նկատվում այդ ցույցերում: Սա նշանակում է, որ նրանք գործում են ստվերում:
- Կարծեմ, օրինակ, պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքում գրառմամբ կոչ էր արել իր հետեւորդներին՝ մասնակցել Արայիկ Հարությունյանի դեմ ակցիայի
- Ես էլ եմ Մետաքսե Հակոբյանի գրառումը կարդացել, բայց Մետաքսե Հակոբյանն ինքը այդ ակցիային չի մասնակցել, ավելին, կազմակերպիչ չէ, ելույթ ունեցող չէ: Իրավիճակն արտառոց է նրանով, որ բոլորովին պատահական անհատականություններ՝ գուցե հարգված մասնագետներ են ելույթ ունենում այդ ակցիաների ժամանակ՝ մեկ բժիշկ, մեկ լրագրող եւ այլն: Բայց նրանք ո՞ւմ են ներկայացնում: Ես Արցախի Հանրային հեռուստաընկերության նախկին տնօրեն Մերի Դավթյանի ֆեյսբուքյան գրառումից իմացա, որ առաջին ակցիան կազմակերպել է Հանրային հեռուստաընկերեության լրագրող Ծովինար Բարխուդարյանը: Ծովինար Բարխուդարյանը միեւնույն ժամանակ նաեւ 5-րդ ալիքի Արցախի թղթակիցն է:
Հիմա էթիկայի տեսանկյունից որքանո՞վ է պատշաճ, որ լրագրողը Ստեփանակերտում հանդես է գալիս ակցիայի կազմակերպմամբ, փոխարենը պահի քաղաքական չեզոքություն: Սա փորձ է՝ չակերտավոր ժողովրդական ճնշման անվան տակ հանրային տրամադրությունների զոնդաժ անցկացնել՝ արդյոք դա կարո՞ղ է ունենալ ձնագնդիի էֆեկտ, թե՞ ոչ: Այ եթե ունենա ձնագնդիի էֆեկտ, ես կարծում եմ, որ որոշակի փուլում կհայտնվեն քաղաքական դեմքեր եւ կփորձեն ուղղորդել այդ շարժումը: Եթե իհարկե իրադարձությունները զարգանան նման սցենարով, ինչը կարծում եմ, անհավանական է:
- Նման տեսակետներ կան, որ եթե հիմա Արայիկ Հարությունյանը հրաժարական տա՝ Արցախում ընտրություններ տեղի չեն ունենա եւ հայկական երկրորդ պետությունը կմնա առանց ղեկավարի: Համամի՞տ եք այս տեսակետների հետ:
- Գիտեք, նման հավանականություն կա, ոչ ոք չի կարող հերքել եւ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդպես չի լինի: 2017 թվականին Արցախին պարտադրվել է Հրայր Թովմասյանի եւ Ռուբեն Մելիքյանի հեղինակած մի Սահմանադրություն, որը իրավական նոնսենս է: Ըստ այդ Սահմանադրության, եթե նախագահը հրաժարական է տալիս, ավտոմատ պետք է լուծարվի նաեւ պառլամենտը: Պատկերացնո՞ւմ եք այսօրվա իրավիճակում Արցախում ինչ թոհուբոհ կարող է առաջանալ: Այսօր Արցախի ընտրողների 1/3-ը բռնատեղահանված է, Շուշի, Հադրութ, Քաշաթաղ, Քարվաճառի շրջաններ, Ասկերանի գյուղեր, Մարտակերտի շրջանի Թալիշ, Մատաղիս...30 հազարից ավելի բնակիչ այսօր գտնվում է դրսում: Ինչպե՞ս է ապահովվելու այդ մարդկանց ընտրելու իրավունքը. Հայաստանում բացվելու են ընտրատեղամասե՞ր. մեկը ապրում է Դիլիջանում, մեկը՝ Գյումրիում, Երեւանում տարբեր տեղեր ցրված են: Հենց տեղում՝ Արցախում, ունենք սահմանային բնակավայրեր, որոնք ուղղակի առաջնագծի վրա են: Այսինքն ընտրությունների կազմակերպման բազմաթիվ տեխնիկակական խնդիրներ կան, առաջին հերթին:
Երկրորդ, գործող Սահմանադրության պայմաններում նախագահի փոփոխությամբ իրավիճակը չի փոխվելու, փոխվելու է մեկ անձ: Արայիկ Հարությունյանը հրաժարական է տալիս, նրա փոխարեն ընտրվում է Պողոս Պողոսյանը: Դա ոչինչ չի փոխում:
Մենք պետք է ընդունենք նոր իրավիճակին հարիր Սահմանադրություն, մի Սահմանադրություն, որը նման ճգնաժամային իրավիճակների համար հատուկ լուծումներ ունի: Գուցե պետք է կառավարման կոլեգիալ մարմին, գուցե պետք է ամրապնդվի նախագահի ինստիտուտը, գուցե քաղաքական քննարկումները կարող են բերել նրան, որ վերականգնվի վարչապետի պաշտոնը՝ գործադիր իշխանությունը իրականացնի վարչապետը, օրենսդիրը՝ ԱԺ-ն, իսկ նախագահը լինի արբիտր, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում: Հիմա մեր երկրի նախագահը օրվա աշխատանքային 14-15 ժամվա գերակշիռ մեծամասնությունը անցկացնում է սոցիալական, տնտեսական հարցերի լուծումներ գտնելու վրա, բայց դա գործադիրի գործառույթ է: Նախագահից որոշակի դժգոհությունների պատճառը հենց դա է:
Ոչ  ոք չի բողոքում, օրինակ, ԱԺ անգործությունից. 33 պատգամավոր  նստած բարձր աշխատավարձ են ստանում, բայց ամիսը 2 անգամ 1-2 ժամանոց նիստ են գումարում ընդամենը, եւ փաստացի այն օրենքները, որ ընդունվում են Հայաստանում, որոշակի փոփոխություններով տեղայնացնում են այստեղ:
Նման հարցեր պետք է քննարկվեն այսօր, կառավարման համակարգի օպտիմալացման հարց պետք է քննարկվի, պետք է քննարկվի քաղաքական դաշտի առողջացման հարց:
Թե չէ անձի փոփոխությունից ոչինչ չի փոխվի: Եվ նորից վերադառնալով ամենասկզբին ասեմ, այո, ոչ ոք երաշխիք չունի, որ նախագահի հրաժարականի դեպքում կարող ենք անցկացնել նոր ընտրություններ եւ ձեւավորել նոր իշխանություն: Նման երաշխիք չկա: Այդ երաշխիքները պետք է լինեն միայն գրավոր, ասենք Մինսկի խմբի համանախագահության կողմից երաշխիք Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պայմանավորվածության, որ մենք գնանք այդ քայլին: Հակառակ պարագայում կզրկվենք Արցախի սուբյեկտայնության վերջին ռեսուրսներից:
- Մի կողմ թողնելով տեխնիկական խոչընդոտները, կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչո՞ւ եք կարծում, որ երաշխիք է անհրաժեշտ հրաժարականից առաջ:
- Որովհետեւ Ադրբեջանը կարող է դեմարշ հայտարարել եւ ասել՝ ես չեղարկում եմ բոլոր հարցերի քննարկումները, որովհետեւ Արցախում անցկացնում են «ապօրինի» ընտրություններ: Խոսքն այն մասին չէ, որ գալու են տեղամասերը փակեն: Ո՛չ: Խոսքը այն մասին է, թե այդ ընտրություններն անցկացնելուց հետո մենք միջազգային ի՞նչ ռեակցիա ենք ունենալու, ի՞նչ վերաբերմունք ենք ունենալու, լեգիտիմության ի՞նչ չափ է ունենալու ընտրությունների արդյունքում ձեւավորված իշխանությունը: ես առաջարկել եմ այսպիսի մի քայլ. եկեք գնանք սահմանադրական փոփոխությունների ճանապարհով, եւ դա  կարող է լինել միջազգային արձագանքի ինդիկատոր: եթե այդ պրոցեսը լինի ընդունելի, ընկալելի, չբարդացնի առանց այն էլ շատ բարդ բանակցային իրավիճակը, ապա կարող ենք գնալ նաեւ ընտրությունների:
- Պարոն Աթանեսյան, նախագահի պաշտոնավարման ժամկետը մի օր լրանալու է: Ի՞նչ երաշխիք կա, որ այս նույն պատճառները, որոնք ըստ ձեզ հիմք են ընտրություններ չնախաձեռնելու համար, այդ ժամանակ չեն լինելու:
- Նախագահը 2020 թվականին է ընտրվել եւ լիզորությունները սպառվելու են 2025-ին: Նա պաշտոնավարել է մեկ տարուց մի քիչ ավելի ժամակահատված, որի 44 օրը պատերազմ էր եւ հետպատերազմական ճգնաժամային իրավիճակ: Այս ֆորսմաժորային իրավիճակում ի՞նչ կարելի է պահանջել մի նախագահից, որը ԶՈՒ գլխավոր հրամանատար չի եղել, ՊԲ-ն ենթարկվել է ՀՀ Գլխավոր շտաբին եւ քաղաքական ղեկավարությանը: Հիմա ես դատապաշտպան չեմ, բայց դատեք օբյեկտիվորեն, ի՞նչ պետք է աներ այդ մարդը, որ չի արել: Բանը երբեմն հասնում է զավեշտի,  ինչ-որ մեկը ելույթ է ունենում եւ ասում է՝ իմ հոր կամ պապի գերեզմանը մնացել է Հադրութում, նախագահը ինչո՞ւ հնարավորություն չի ստեղծում տեղափոխել: Մարդկայնորեն ողբերգություն է, ոչինչ ասել չես կարող, բայց  իրական առումով կարելի՞ է նման պահանջ դնել:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search