Artsakhpress

Քաղաքական

Մարտական գործողություններից խուսափածները չեն օգտվի պետական աջակցության ծրագրերից. նախագահ Հարությունյանը հանձնարարականներ է տվել

Զորահավաքին չմասնակցած քաղաքացիները պետական աջակցության ծրագրերից չեն օգտվելու։

Մարտական գործողություններից խուսափածները չեն օգտվի պետական աջակցության ծրագրերից. նախագահ Հարությունյանը հանձնարարականներ է տվել

Մարտական գործողություններից խուսափածները չեն օգտվի պետական աջակցության ծրագրերից. նախագահ Հարությունյանը հանձնարարականներ է տվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին նախօրեին հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Համապատասխան ցուցակները պաշտպանության նախարարության կողմից տրամադրվում են, մասնագետների կողմից ստուգվում են, և եթե քաղաքացիներն ընդգրկված են նշված ցուցակներում, ապա զրկվում են պետական աջակցությունից»,֊ հավելել է նախագահ Հարությունյանը։

ԱՀ նախագահն անդրադարձել է նաև հայրենիքի պաշտպանությունից խուսափած պաշտոնյաներին և նրանց զավակներին. կառավարությունը չի գտնում, որ նրանց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար է։

«Պաշտոնյաները պետք է ազատվեն պաշտոններից։ Միայն Մարտունու շրջանում է, որ կատարել են պարտավորությունները , երբևէ չեմ լսել բողոքներ այն մասին, թե մարդիկ այլ շրջաններում ազատվել են աշխատանքից փախուստի կամ դասալքության պատճառով։ Ես հանձնարարել ԱԱԾ-ին հետևել , դպրոցի տնօրենների, մանկապարտեզների ղեկավարների,գլխավոր բժիշկների, նրանց ընտանիքների անդամների վերաբերյալ կատարել ճշտումներ, թե ինչով էին զբաղված, որտեղ էին գտնվում տվյալ պաշտոնյաները պատերազմի ընթացքում և ինչքանով է նպատակահարմար նրանց հետագա պաշտոնավարումը», - ընդգծել է Արցախի նախագահը։

«Արցախպրես»֊ի փոխանցմամբ՝ հաստատվել է ռազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության կարգը։ ԱՀ Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Սուրեն Գալստյանի խոսքով՝ շարունակվում է քաղաքացիներից դիմումների ընդունման գործընթացը Արցախի և Երևանի գրասենյակներում։ «Արդեն իսկ ընդունվել են 2430 դիմումներ, որոնցից 1348-ը մուտքագրվել է էլեկտրոնային համակարգ։ Համաձայն ստացված էլեկտրոնային դիմումների՝ նյութական վնասի չափը ներկայումս կազմում է 3մլրդ 47 մլն դրամ»,-նշել է Ս. Գալստյանը։

Ըստ ծրագրի՝ հասարակական կամ արտադրական նշանակության շենքի կորստի դեպքում՝ գործադիրը արժեքը հաշվում է կադաստրային արժեքով։ Նախագահ Արայիկ Հարությունյանը պետական հանձնաժողովին հանձնարարել է գործակից որոշել. կադաստրային արժեքը շուկայականից անհամեմատ փոքր է։ Մեկնարկել է վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված ծրագիրը։ Արցախի ներդրումային հիմնադրամի պատասխանատուն ներկայացրել է այս ուղղությամբ տարվող աշխատանքների քաղաքականությունը։

«Մշակման փուլում են գտնվում արդեն 36 հազարից ավել դիմումներ, և 1500 վարկերի մասով տրվել է ընթացք։ Նաև միաժամանակ շարունակվում է դիմումների ընդունման գործընթացը և արդեն ակտիվ կերպով իրականացվելու է դիմումների մշակման գործընթացը»,- նշել է Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրենի տեղակալ Մհեր Մխիթարյանը և հավելել, որ քաղաքացիները հաղորդագրությունների միջոցով ստանալու են ծանուցում իրենց վարկերի ընթացքավորման վերաբերյալ։ Պետական հանձնաժողովում մտահոգված են կորսված անասնագլխաքանակի և այլ նյութական միջոցների մասով։

Երկրի ղեկավարը հաստատել է , որ կեղծ տեղեկանք տվող համայնքների ղեկավարները չեն օգտվելու պետական աջակցությունից, խարդախության բոլոր փորձերը լինելու են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search