ՀՊՏՀ-ն և Շուշիի տեխնոլոգիական համալսարանը կհամագործակցեն կրթական, ուսումնական և գիտահետազոտական ոլորտներում
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) և Շուշիի տեխնոլոգիական համալսարանը (ՇՏՀ) կրթադաստիարակչական, գիտահետազոտական և ուսումնամեթոդական ոլորտներում կիրականացնեն փոխշահավետ համագործակցություն, որի շուրջ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և ՇՏՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը ստորագրել են համագործակցության համաձայնագիր։
ՀՊՏՀ-ն և Շուշիի տեխնոլոգիական համալսարանը կհամագործակցեն կրթական, ուսումնական և գիտահետազոտական ոլորտներում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնեցին ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպմանը ներկա են գտնվելՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը և ԵՊՀ նորարարության տնտեսագիտության ամբիոնի վարիչ Աշոտ Մարկոսյանը։
Դիանա Գալոյանը և Հովհաննես Թոքմաջյանը քննարկել ենհամաձայնագրով նախատեսվող համագործակցային ուղղությունները, մասնավորապես անդրադարձել են վերապատրաստումներին, համատեղ հետազոտությունների իրականացմանը և գրադարանային ֆոնդերի օգտագործման խնդիրներին։
ՇՏՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը կարևորել էհետպատերազմյան նոր իրողությունների պայմաններում համալսարանի կենսագործունեության շարունակականության ապահովումը և ուսումնական, գիտահետազոտական ուղղությունների զարգացումը, ինչպես նաև համաձայնագրով նախատեսված մյուս ուղղությունները՝ համատեղ ծրագրերի մշակում, դասախոսների և ուսանողների ակադեմիական փոխանակում, տեղեկատվական և մարզամշակութային միջոցառումների իրականացում։ ՇՏՀ ռեկտորը համոզմունք է հայտնել, որ ՀՊՏՀ-ի հետ համագործակցությունը կլինի բարեհաջող և արդյունավետ։
ՀՊՏՀ ռեկտորն ընդգծել էՇՏՀ-ի հետ համագործակցության իր պատրաստակամությունը և որպես մեկնարկ՝ ՇՏՀ 5 ուսանողների հրավիրեց մասնակցելու Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանում հուլիսի 19-22-ը կազմակերպվող ASUE Educational Camp ամառային կրթական ճամբարին։