2021 թվականի 2-րդ եռամսյակում Արցախի Հանրապետության տարածք են ներմուծվել 29.7 մլրդ դրամ գումարի չափով, արտահանվել` 15.3 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ:
ՊԵԿ֊ը ներկայացնում է ներմուծված և արտահանված ապրանքանյութական արժեքների ամփոփ ցուցանիշները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հայտնեցին ԱՀ Պետական եկամուտների կոմիտեից:
Հանրապետության տարածք ներմուծված ապրանքանյութական արժեքների կազմում 24.9%-ը բաժին է ընկնում պարենամթերքի և գյուղմթերքի, 23.2%-ը՝ շինանյութերի, 15.2%-ը՝ արդյունաբերական ապրանքների և 12.1%-ը՝ նավթամթերքի ու վառելիքի ներմուծման ծավալներին: Ապրանքանյութական արժեքների արտահանման կառուցվածքում 76.8%-ը կազմում են հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալները: Հիշեցնենք, որ հանրապետության տարածք ապրանքանյութական արժեքների ներմուծման և արտահանման գործարքների հաշվառումն իրականացվում է 2021 թվականի մարտի 16-ից՝ ԱՀ կառավարության 05.03.2021թ. N 197-Ն որոշմամբ՝ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցի 3-րդ նրբանցքի 1 հասցեում տեղակայված «Նաբերեժնայա» հսկիչ կետի միջոցով: