Արցախում շարունակվում են ավտոճանապարհների բարեկարգման աշխատանքները:
Ասֆալտապատվում է Հիլիս տանող ավտոճանապարհը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հայտնեցին ԱՀ Քաղաքաշինության նախարարությունից:
«Այս օրերին ասֆալտապատվում է ԱՀ Ասկերանի շրջանի Հիլիս համայնք տանող 1,5կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհը։ Ներկա դրությամբ ճանապարհի բոլոր հատվածներում ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Նախատեսվում է գործընթացն ավարտել հաջորդ ամսվա ընթացքում: Ճանապարհի շինարարությունն իրականացվում է ԱՀ պետական բյուջեի միջոցներով», -նշեց կառույցի մամուլի քարտուղար Մարթա Դանիելյանը:
Նրա հավաստմամբ՝ Կապալառու կազմակերպությունն է «Ճանշին» ՍՊԸ-ն, իսկ պատվիրատուն ԱՀ քաղաքաշինության նախարարությունն է։