Artsakhpress

Հասարակական

Ռուս խաղաղապահները մարդասիրական ակցիա են անցկացրել Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում

ՌԴ խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարեգործական հիմնադրամի հետ համատեղ անցկացրել են մարդասիրական ակցիա Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում, որը տեղակայված է սահմանազատման գծի մոտ:

Ռուս խաղաղապահները մարդասիրական ակցիա են անցկացրել Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում

Ռուս խաղաղապահները մարդասիրական ակցիա են անցկացրել Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Մարդասիրական ակցիայի շրջանակներում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները, հասարակական կազմակերպության ներկայացուցչի հետ, տեղացիներին նվիրել են ապուրների հավաքածուներ և խոհանոցային պարագաներ:

«Այսօր Մաճկալաշեն գյուղում անցկացվել է մարդասիրական ակցիա, որի ընթացքում ներքին տեղահանվածներին` 14 ընտանիքի և 3 բազմազավակ ընտանիքի, մարդասիրական օգնություն է տրվել խոհանոցային պարագաների և սննդի հավաքածուի տեսքով», - ասել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ռուսլան Իվանովը:

Նաև, խաղաղապահները զրուցել են տեղի բնակչության հետ, ուսումնասիրել նրանց բնակության վայրերը և ընդունել ներքին տեղահանված անձանց կողմից անհրաժեշտ հիմնական ունեցվածքի վերաբերյալ դիմումները:

«Այս պահին գյուղում բնակվում է 415 մարդ: Նրանք հիմնականում աշխատում են բանջարանոցներում և դաշտերում: Դե, իհարկե, շատ լավ գործ է` 14 ընտանիք ստացել է սնունդ և խոհանոցային պարագաներ: Ես կցանկանայի մեծ շնորհակալություն հայտնել այս ակցիայի ղեկավարին», - ասել է Մաճկալաշեն գյուղի վարչակազմի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը:

Ընդհանուր առմամբ, բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների միջոցով, ռուս խաղաղապահները Արցախի բնակիչներին փոխանցել են ավելի քան 220 տոննա մարդասիրական բեռ, ներառյալ սննդի և առաջին անհրաժեշտության պարագաներ, բժշկական հատուկ սարքավորումներ և առողջապահական հաստատությունների առաջնային ախտորոշիչ պարագաներ:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Search