Artsakhpress

Տնտեսական

ՍԱՊԾ-ն միրգ-բանջարեղենի շուկայում ստուգումներ է իրականացրել. մի շարք տնտեսվարողներ զգուշացվել են

ԱՀ ԷԳՆ Սննդամթերքի անվտանգության, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական ծառայության կողմից հանրապետության տարածքում հուլիսի 9-ից մինչև  հուլիսի 17-ն ընկած ժամանակահատվածում դիտարկումներ են իրականացվել  32 տնտեսվարող սուբյեկտներում:

ՍԱՊԾ-ն միրգ-բանջարեղենի շուկայում ստուգումներ է իրականացրել. մի շարք տնտեսվարողներ զգուշացվել են

ՍԱՊԾ-ն միրգ-բանջարեղենի շուկայում ստուգումներ է իրականացրել. մի շարք տնտեսվարողներ զգուշացվել են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հայտնեց ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գոհար Հայրապետյանը:
 
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ սննդի շղթայում ներգրավված անձանց ԱՀ օրենսդրությամբ ներկայացվող պահանջների համապատասխանության խախտումներ չեն արձանագրվել 7 տնտեսվարող սուբյեկտների մոտ, իսկ խախտում թույլ տվածներին  ծառայության մասնագետները տվել են հանձնարարականներ և սահմանել ժամկետներ՝ դրանք վերացնելու համար:
 
«Նույն ժամանակահատվածում ծառայության մասնագետները Ստեփանակերտ քաղաքում իրականացրել են 4 ուսումնամեթոդական շրջայց՝ ձմերուկ և սեխ իրացնող տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաև շրջիկ առևտրով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ` վաճառվող միրգ-բանջարեղենում նիտրատների առավելագույն մնացորդային քանակների չափումներ կատարելու նպատակով:  Ստուգվել է, ընդհանուր առմամբ,  22տ.250 կգ միրգ-բանջարեղեն, որից 16տ. 505 կգ ձմերուկ և 4տ 50 կգ սեխ, 600 կգ կարտոֆիլ, 100 կգ սոխ, 450 կգ լոլիկ, 545 կգ վարունգ: Կատարված չափումներից պարզվել է, որ 80 կգ ձմերուկի և 340 կգ սեխի մեջ նիտրատների առավելագույն մնացորդային քանակները գերազանցում են կառավարության կողմից հաստատված նորմերը: Նշված մթերքները տեղում ոչնչացվել են՝ տնտեսվարող սուբյեկտների համաձայնությամբ», - մանրամասնեց Գ. Հայրապետյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանված արցախցիների համար աջակցության նոր ծրագիր կիրականացվի

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Ստեփանակերտում կազմակերպվել է տեղական հագուստի ցուցադրություն

Ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Ստեփանակերտում տրվել է «Սոցիալական աշխատանք» ծրագրի մեկնարկը

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է պատերազմի հետևանքով վնասված Ստեփանակերտի համար 10 դպրոցի վերականգնման աշխատանքներին

Search