Artsakhpress

Քաղաքական

Բրիտանացի խորհրդարանական Ռուփա Հաքը կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Ռուփա Հաքը կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Բրիտանացի խորհրդարանական Ռուփա Հաքը կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Բրիտանացի խորհրդարանական Ռուփա Հաքը կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Միացյալ Թագավորության օրենսդիր մարմնի ներկայացուցիչը Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դոմինիկ Ռաաբին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ տեղեկացնում է Միացյալ Թագավորության Հայ Դատի գրասենյակը:
«Արդեն ժամանակն է, որ Միացյալ Թագավորության կառավարությունը միանա ավելի քան 30 պետությունների, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին ու պաշտոնապես ճանաչի 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացրած ցեղասպանությունը»,-1lurer-ի փոխանցմամբ՝ հայտարարել է օրենսդիր մարմնի ներկայացուցիչը:
«Միացյալ Թագավորության արտգործնախարար Դոմինիկ Ռաաբին կոչ եմ անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա հայտարարել է, որ դիրքորոշումն անփոփոխ է մնում, սակայն նա, կարծես թե, լռելյայն ընդունում է, որ դա ցեղասպանություն է եղել»,- հավելել է նա:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Իրանը Ադրբեջանի հետ սահման է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ. Իրանագետ

Search