Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում «ուշու քունգ ֆու» մարզաձևի վարպետության դասեր են կազմակերպվել

Հուլիսի 20-22-ը ԱՀ ուշու քունգ ֆուի ֆեդերացիայի մարզադահլիճում տեղի են ունեցել վարպետության դասեր։

Ստեփանակերտում «ուշու քունգ ֆու» մարզաձևի վարպետության դասեր են կազմակերպվել

Ստեփանակերտում «ուշու քունգ ֆու» մարզաձևի վարպետության դասեր են կազմակերպվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ վարպետության դասը վարում էր Լիտվայից կամավոր հիմունքներով Արցախ ժամանած աշխարհի ուշու քունգ ֆուի չեմպիոն Արամ Մուրադյանը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

«Ես աշխատում եմ Լիտվայի հանրապետությունում, այնտեղ ունեմ խմբեր, որոնց մարզում եմ: Ժամանակավոր այցով եկել եմ Հայաստան և այդ ժամանակ իմացա, որ կազմվում է Հայաստանի ուշուի մանկապատանեկան հավաքական: Որոշեցի գալ Արցախ՝ ընդհանուր պարապմունքներ կազմակերպելու նպատակով, որպեսզի պատվով հանդես գանք միջազգային մրցաշարերում, զարգացնենք ուշու մարզաձևն Արցախում, որն այսօրվա դրությամբ շատ քիչ տարածվածություն ունի»,- նշել է Ա. Մուրադյանը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Խոսելով Արցախի ուշուի ֆեդերացիայի սաների ներուժի մասին՝ մարզիկը նրանց պատրաստվածությունը բավարար գնահատեց:

Բնութագրությունը հասանալի չէ

«Երեխաները փորձում են լավ տիրապետել այս մարզաձևին, կանոնավոր կերպով մասնակցում են պարապմունքներին: Հաջողության հասնելու համար պետք է քրտնաջան աշխատել, պարապմունքների թիվը շատացնել, հաճախակի դարձնել: Մենք՝ հայերս, տաղանդավոր ազգ ենք և կարող ենք մեծ բարձունքների հասնել»,- ընդգծել է մեր զրուցակիցը: Ստեփանակերտի ուշուի մարզադպրոցի տարիքով ամենափոքրը Մանե Խաչատրյանն է՝ 5 տարեկան, ով արդեն 1 տարի է՝ հաճույքով ու սիրով հաճախում է պարապունքների: «Այս 1 տարվա ընթացքում ես սովորել եմ տարբեր վարժություններ: Ամեն անգամ հաճույքով եմ գալիս և մարզվում: Ուզում եմ այս մարզաձևում մեծ հաջողությունների հասնել»,- նշել է Մ. Խաչատրյանը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Search