Artsakhpress

Միջազգային

Կորոնավիրուսը և պատերազմը խոչընդոտել են հայրենադարձության գործընթացին. Սինանյան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ հայրենադարձության խնդրին:

Կորոնավիրուսը և պատերազմը խոչընդոտել են հայրենադարձության գործընթացին. Սինանյան

Կորոնավիրուսը և պատերազմը խոչընդոտել են հայրենադարձության գործընթացին. Սինանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իհարկե, 2018 թվականից հետո մեծ թվով մեր հայրենակիցներ գնել են անշարժ գույք Հայաստանում, ինչ-որ քանակ նաև հայրենադարձվել է: Իհարկե, և քովիդը, և պատերազմը խոչընդոտել են, որ այդ գործընթացը լինի շարունակական»,- ասաց Զարեհ Սինանյանը:
Անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հայտարարությանը, որ մեծ թվով աշխատատեղեր են ստեղծվում Հայաստանում և պետք է սփյուռքից ներգրավել մեր հայրենակիցներին՝ Սինանյանը նշեց. «Աշխատատեղեր ապահովելը դա արդեն զուտ կոչ չէ, եթե աշխատատեղերի մեծ աճ է գրանցվում, դա արդեն գործընթաց է և գոնե մի բովանդակային մասը հայրենադարձության հետ կապված առկա է»,- նշեց նա:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանված արցախցիների համար աջակցության նոր ծրագիր կիրականացվի

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Ստեփանակերտում կազմակերպվել է տեղական հագուստի ցուցադրություն

Ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Ստեփանակերտում տրվել է «Սոցիալական աշխատանք» ծրագրի մեկնարկը

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է պատերազմի հետևանքով վնասված Ստեփանակերտի համար 10 դպրոցի վերականգնման աշխատանքներին

Search