Artsakhpress

Քաղաքական

Առկա իրավիճակում առանձնահատուկ նշանակություն ունի պրոակտիվ դիվանագիտությունը. Արցախի ԱԳՆ-ի ստեղծումից անցել է 28 տարի

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի արտաքին գերատեսչության ստեղծման 28-ամյակի առիթով:

Առկա իրավիճակում առանձնահատուկ նշանակություն ունի պրոակտիվ դիվանագիտությունը. Արցախի ԱԳՆ-ի ստեղծումից անցել է 28 տարի

Առկա իրավիճակում առանձնահատուկ նշանակություն ունի պրոակտիվ դիվանագիտությունը. Արցախի ԱԳՆ-ի ստեղծումից անցել է 28 տարի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Ներկայացնում ենք Արցախի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը.
«28 տարի առաջ, 1993 թվականի հուլիսի 23-ին ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) Արտաքին գործերի նախարարությունը: Արտաքին քաղաքական գերատեսչության կազմավորումը տեղի է ունեցել դժվար ժամանակաշրջանում, երբ Արցախի ժողովուրդը ստիպված էր հետ մղել Ադրբեջանի սանձազերծած զինված ագրեսիան, որի նպատակը երիտասարդ պետության ոչնչացումն էր։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ էր ինստիտուցիոնալացնել ռազմական գործողությունների դադարեցմանն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային ջանքերը, ինչպես նաև արտաքին քաղաքական գործունեությունը՝ միտված ազգային շահերի պաշտպանությանը: Արցախի ԱԳՆ-ն նշանակալի ներդրում է ունեցել 1994 թվականի մայիսի 12-ին եռակողմ հրադադարի մասին համաձայնագրի կնքման գործում, որի շնորհիվ դադարեցվեցին ռազմական գործողությունները և պայմաններ ստեղծվեցին երկրի խաղաղ զարգացման համար:
 
ԱԳՆ կազմավորումը կարևոր նշանակություն ունեցավ նաև Արցախում պետականաշինության տեսանկյունից. անկախ արտաքին քաղաքականություն վարելու ունակությունը կայացած պետության հատկանիշներից մեկն է: Ստեղծման օրվանից Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հետևողական արտաքին քաղաքականություն է վարում` ուղղված Արցախի ռազմավարական շահերի պաշտպանությանը և խթանմանը, մասնավորապես` նրա անկախության միջազգային ճանաչմանը, միջազգային կապերի ընդլայնմանն ու խորացմանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և դրա կարգավորման ուղիների վերաբերյալ  հանրապետության իշխանությունների դիրքորոշման պարզաբանմանը, Արցախի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և արտերկրում դրական վարկանիշի ամրապնդմանը, հակազդմանը՝ Ադրբեջանի կողմից  ապատեղեկատվության տարածմանն ու շահարկումներին։
 
2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիան հանգեցրեց անվտանգային հին սպառնալիքների սրմանը և նորերի առաջացմանը: Այս մարտահրավերների առկայության պայմաններում պրոակտիվ դիվանագիտությունը առանձնահատուկ նշանակություն է ստանում: Նախաձեռնող, իրատեսական և հավասարակշռված արտաքին քաղաքականությունը Արցախի Հանրապետության ազգային անվտանգության արդյունավետ ապահովման, նրա պետական ինքնիշխանության պահպանման և ամրապնդման, տարածքային ամբողջականության վերականգնման, երկրի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության բարձրացման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության՝ Արցախի ժողովրդի շահերից բխող համապարփակ կարգավորման գրավականն է»: 

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search