Artsakhpress

Հասարակական

Երեխաների մտքում վերադարձի ճամփան է. հադրութցի փոքրիկների համար Ստեփանակերտում մանկապարտեզ է բացվել

Այսօր՝ հուլիսի 23-ին, Ստեփանակերտում հադրութցի փոքրիկների համար մանկապարտեզ է բացվել։

Երեխաների մտքում վերադարձի ճամփան է. հադրութցի փոքրիկների համար Ստեփանակերտում մանկապարտեզ է բացվել

Երեխաների մտքում վերադարձի ճամփան է. հադրութցի փոքրիկների համար Ստեփանակերտում մանկապարտեզ է բացվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման սկզբում մեկ րոպե լռությամբ ներկաները հարգեցին Արցախյան գոյապայքարի, Ապրիլյան քառօրյա պատերազմի և 44-օրյա պատերազմի հերոսների անմար հիշատակը, որից հետո Հադրութի շրջանի հոգևոր հովիվ Տեր Մատթեոս քահանան օծեց սուրբ հացը, աղն ու ջուրը:

Բնութագրությունը հասանալի չէ

Իր շնորհավորական խոսքով հանդես եկավ Հադրութի մանկապարտեզի տնօրեն Ռիտա Սարդարյանը և շնորհակալություն հայտնեց ԱՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ ի դեմս նախարարի, մանկապարտեզի վերաբացման գործում աջակցելու ու նշանակալի դեր ունենալու համար:

Բնութագրությունը հասանալի չէ

«Այս օրը հավերժ կմնա բոլորիս հիշողություններում: Անցած օրհասական օրերին կյանքը մեզ համար կանգ էր առել, կորցրել էինք ամեն ինչ՝ տուն, հայրենի բնօրրան, հարազատ մարդիկ, ու ապրելն, իրոք, անիմաստ էր դարձել: Սակայն քաջ գիտակցում ենք, որ այս աշխարհը գունավորող մանուկներ կան, որ ստիպում են մեզ ապրել ու ապրեցնել: Հանուն նրանց մենք իրավունք չունենք կորցենլու մեր սթափ մտածելու ունակությունը: Մենք պիտի մոխիրների միջից վեր հառնենք առկայծող կրակի նման, պիտի ապրենք ու շարունակենք մեր պայքարը՝ վերաբացելով մանկապարտեզներ ու դպրոցներ: Մենք մանկապարտեզն անվանել ենք «Դիզակ» այն հույսով, որ մի օր կվերադառնանք նրա գիրկը՝ պահպանելով մեր բարբառը՝ մեր ինքնության վկայականը»,- մեզ հետ զրույցում նշել է մանկապարտեզի տնօրենը:

Այնուհետև շնորհավորական ելույթով հանդես է եկել ԱՀ նախագահի՝ Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը և հատուկ շնորհակալություն հայտնել մանկապարտեզի բացմանը աջակցած բարերարներին, Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին, Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետին:

Բնութագրությունը հասանալի չէ

«Երբ Գարեգին Երկրորդին ներկայացրինք Հադրութի մանկապարտեզի վերաբացման հիմնախնդիրը, ես նրա աչքերի մեջ ու ժպիտում նկատեցի, որ տվեց իր օրհնությունը մանկապարտեզի վերաբացմանը, և ընդամենը երկու օր հետո այս ամենը դարձավ իրականություն: Ինչու՞ Հադրութի մանկապարտեզը պետք է վերաբացվեր, որովհետև սա այն հանգրվաններից մեկն է, որտեղ վառ է լինելու Հադրութի ոգին, հադրութցու միտքը և այն գաղափարը, որ Հադրութը վերջնականապես կորսված չէ, ամեն ինչ ժամանակի խնդիր է, և ես վստահ եմ, որ այստեղի երեխաները մեծանալու են՝ իրենց մտքի ծայրում ունենալով վերադարձի ճամփա դեպի Հադրութ: Մենք դեռ կշարունակենք հանդիպումներ ունենալ՝ պլանավորելով առաջիկայում մեր հաջորդ այցերը կազմակերպել հենց Հադրութում»,- նշել է Ա. Սիմոնյանը:

Միջոցառման տոնական խորհուրդն ընդգծելու համար Հադրութի արվեստի դպրոցի սաները հանդես եկան երաժշտական կատարումներով: ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն իր խոսքում կարևորեց կրթության դերը ազգի համար ծանր ժամանակներում։

Բնութագրությունը հասանալի չէ

«Պատմության ընթացքում ինչ արհավիրքների միջով անցել ենք, կրթությունը միշտ էլ եղել է մեր սահմանը, և մենք այդ սահմանը պահելու ենք: Նախադպրոցական կրթությունը երկրի պահպանման հիմքն է, և մեր երեխաները չպետք է տուժեն ոչնչից, կրթության բոլոր օղակներով պետք է հասնեն միջազգային ակտուալ գիտելիքների, հմտության ու կարողության ձեռքբերմանը, և նախարարությունը պարտավոր է տխուր աչքերով մեզ նայող երեխաների կրթական կարիքները հոգալ: Ես խոստանում եմ, որ Արցախի ԿԳՄՍ նախարարությունը իրականություն է դարձնելու արցախի բոլոր երեխաների կրթական բոլոր երազանքները՝ ապահովելով մրցունակ գիտելիքներ՝ աշխարհը Արցախ բերելու նպատակադրմամբ: Ես հավատում եմ մեր վերադարձին. մենք վերադառնալու ենք և ասելու ենք մեր խոսքը»,- նշել է Լ. Ղարախանյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մանկապարտեզի բացման առթիվ շնորհավորական խոսքով հանդես եկավ Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Արթուր Բաղդասարյանը, և մանկապարտեզի դաստիարակչական անձնակազմին մաղթեց համերաշխ մթնոլորտում բուռն աշխատանքային գործունեություն:

Միջոցառման վերջում Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Ա. Մինասյանն իր առանձնահատուկ շնորհակալությունը հայտնեց ԱՀ ԿԳՄՍ նախարար Լ. Ղարախանյանին, քանզի հենց ինքն է այդ գաղափարի հեղինակը ու կատարված աշխատանքների կոորդինատորը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Այսօր Ստեփանակերտում վերաբացվեց Հադրութի շրջանի կրթադաստիարակչական ու մշակութային ևս մեկ օջախ, որտեղ իրենց հետաքրքիր ժամանցն ու հայեցի դաստիարակությունը կստանան ոչ միայն Հադրութի շրջանի երեխաները, այլև՝ Շուշիից, Մարտունու և Ասկերանի շրջաններից տեղահանված մոտ 100 երեխաներ: Մանկապարտեզի վերաբացումը, բացի սոցիալական հարց լինելուց, մեզ հավաքական պահելու, պայքարելու, հադրութցու բարբառը պահպանելու միջոց է»,- նշել է Ա. Մինասյանը և հույս հայտնել, որ մոտ ապագայում մանկապարտեզը կտեղափոխվի Հադրութ ու նորից տեղում ազգովի կարժևորեն Փափազյանի՝ «Եթե Ղարաբաղը ոսկե մատանի է, ապա Հադրութը նրա ադամանդե ակն է» մտքի հմայքը:

Բնութագրությունը հասանալի չէ

Վերաբացված մանկապարտեզի չորսամյա սան Ստեփան Հակոբյանը գոհ է, որ նորից հաճախելու է իր հարազատ մանկապարտեզ։ Նա մեծ երազանքներով սպասում է, որ մի օր կվերադառնա հայրենի եզերք:

«Ես կմեծանամ ու ոստիկան կդառնամ, որ իմ զինվոր եղբայրների հետ իմ Հադրութն ազատեմ թշնամուց»,- ասել է փոքրիկ Ստեփանը:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Search