Artsakhpress

Սպորտ

Ստեփանակերտում դիմավորեցին խառը մենամարտերի(MMA) հայտնի հայ մարզիկներին

Այսօր՝ հուլիսի 23-ին, Ստեփանակերտում դիմավորեցին խառը մենամարտերի հայտնի հայ մարզիկներին:

Ստեփանակերտում դիմավորեցին խառը մենամարտերի(MMA) հայտնի հայ մարզիկներին

Ստեփանակերտում դիմավորեցին խառը մենամարտերի(MMA) հայտնի հայ մարզիկներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նրանք հուլիսի 23-28-ը Արցախում կանցկացնեն ուսումնամարզական հավաքներ, ինչպես նաև մարզումներ Արցախի MMA հավաքականի մարզիկների հետ, հանդիպումներ, վարպետության դասեր երիտասարդների համար:

Բնութագրությունը հասանալի չէ

Խառը մենամարտերում (ММА) հանդես եկող մարզիկ Էդուարդ Վարդանյանի համար մեծ պատիվ է գտնվել Արցախում:

«Մենք եկել ենք արցախցի մարզիկներին աջակցելու: Կարծում եմ՝ սա շատ լավ առիթ կլինի ծանոթանալու համար: Մենք կկիսվենք նրանց հետ մեր փորձով , և հույս ունեմ, որ միասին հետաքրքիր ժամանակ կանցկացնենք։ Իսկ հետագայում նրանք կօգտագործեն այն, ինչ կտեսնեն ուսումնամարզական հավաքներին այս օրերի ընթացքում»,- մեզ հետ զրույցում ասաց Է. Վարդանյանը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Արցախի խառը մենամարտերի (MMA) ֆեդերացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանի խոսքով՝ այսօր Արցախ ժամանեցին աշխարհի տարբեր մասերից՝ Ամերիկայից, Ուկրաինայից, Ռուսաստանի տարբեր քաղաքներից հիմնականում «Львиное Сердце» մարտական ակումբի տղաները:

«Մարզիկներն Արցախում կանցկացնեն հնգօրյա ուսումնամարզական հավաքներ: Նպատակն է ոգևորել մարզիկներին, բարձրացնել մարզիկների բարոյահոգեբանական և տեխնիկատակտիկական մակարդակը: Մնացած աշխարհահռչակ մարզիիկներն էլ, ոգևորվելով տղաների օրինակից, հետևեն նրանց՝ գալով Արցախ», - նշեց Գարեգին Աղաբալյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի հաղորդմամբ՝ Արցախում են մարզիկներ Արմեն Ղուլյանը, Հրաչիկ Բոզինյանը, Ժորա Այվազյանը, Մորիս Բոլեյանը, Վարշամ Գևորգյանը, Տարոն Գրիգորյանը, Նազար Արզումանյանը, Կարեն Փասիկյանը, Վարդան Բաբայանը, Վահե Սահակյանը, Էդուարդ Վարդանյանը, Վազգեն Ղազարյանը և Սահակ Պետրոսյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Պուտին. Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երաշխավորը ռուս խաղաղապահներն են

Search