Artsakhpress

Սպորտ

Տոկիոյում հանդիսավոր արարողությամբ ընթերցել են օլիմպիական երդումը

Մարզիկները, մրցավարները և մարզիչներն արտասանել են օլիմպիական երդումը Տոկիոյում անցկացվելիք Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ:

Տոկիոյում հանդիսավոր արարողությամբ ընթերցել են օլիմպիական երդումը

Տոկիոյում հանդիսավոր արարողությամբ ընթերցել են օլիմպիական երդումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Օլիմպիական խաղերի հանդիսավոր բացումը տեղի է ունենում ուրբաթ: Կորանավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով արարողությանը մասնակցում է միայն 950 պաշտոնական անձ:
Tert.am-ի փոխանցմամբ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը, երդմնակալության տեքստում ավելացվել են հավասարության և խտրականության դեմ պայքարի մասին խոսքեր:
«Խոստանում ենք, որ կմասնակցենք այս Օլիմպիական խաղերին՝ հարգելով և պահպանելով կանոնները, որոնցով դրանք անցկացվում են, ազնիվ խաղի, ներգրավվածության և հավասարության ոգով: Հավատարիմ ենք սպորտին՝ առանց դոպինգի, խաբեության և որևէ խտրականության: Դա անում ենք հանուն մեր թիմերի պատվի՝ հարգանք դրսևորելով օլիմպիականության հիմնարար սկզբունքների նկատմամբ և որպեսզի սպորտի օգնությամբ աշխարհն ավելի լավը դարձնենք»,- երկու ճապոնացի մարզիկ ընթերցել են երդումը:
Բացի դրանից՝ երկու մարզիկ, երկու մրցավար և երկու մարզիչ արտասանել են «մարզիկների անունից», «բոլոր մրցավարների անունից», «բոլոր մարզիչների և պաշտոնական անձանց անունից» արտահայտությունները:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանված արցախցիների համար աջակցության նոր ծրագիր կիրականացվի

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Ստեփանակերտում կազմակերպվել է տեղական հագուստի ցուցադրություն

Ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Ստեփանակերտում տրվել է «Սոցիալական աշխատանք» ծրագրի մեկնարկը

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է պատերազմի հետևանքով վնասված Ստեփանակերտի համար 10 դպրոցի վերականգնման աշխատանքներին

Search