Artsakhpress

Քաղաքական

Արմեն Պապիկյանը հանդես է եկել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ուղիղ ներգրավմամբ ագրեսիայի վերաբերյալ ելույթով

Հուլիսի 22-ին ԵԱՀԿ Մշտական խոհրդի նիստում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես է եկել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ուղիղ ներգրավմամբ ագրեսիայի վերաբերյալ ելույթով:

Արմեն Պապիկյանը հանդես է եկել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ուղիղ ներգրավմամբ ագրեսիայի վերաբերյալ ելույթով

Արմեն Պապիկյանը հանդես է եկել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ուղիղ ներգրավմամբ ագրեսիայի վերաբերյալ ելույթով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Դեսպան Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից երկրներին տեղեկացրել է Երասխի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակի մասին: Նշել, որ Ադրբեջանի շարունակական սադրանքներն ուղղված են հայ-ադրբեջանական սահմանի և Արցախում շփման գծի երկայնքով իրավիճակի լարմանը և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման խաթարմանը: Մասնավորապես, Ադրբեջանը հրադադարի հաստատումից հետո, խախտելով իր իսկ հանձնառությունները, հարձակվեց Հին Թաղեր և Խցաբերդ գյուղերի վրա: Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին և այլ գերեվարված անձանց: Ադրբեջանը խաթարում է տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը, իսկ եռակողմ հայտարարության համապատասխան կետի յուրովի մեկնաբանելու միջոցով փորձում է արդարացնել Հայաստանի հանդեպ իր տարածքային նկրտումները:
 
Դեսպան Պապիկյանը նշել է նաև, որ Ադրբեջանը, սրելով իրավիճակը, փորձում է անվերջ հետաձգել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
 
Դեսպան Պապիկյանը նշել է, որ Ադրբեջանի գործողությունները միջազգային իրավունքի, Հելսինկիի Եզրափակիչ Ակտի սկզբունքների կոպիտ խախտում են, և Հայաստանն ակնկալում է միջազգային իր գործընկերների հստակ արձագանքը Ադրբեջանի կողմից միջազգայկին իրավունքի խախտումների կապակցությամբ:
 
Ամփոփելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը վերստին նշել է, որ տարածաշրջանում խաղաղությունը կարող է հաստատվել միայն ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման դեպքում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կիրառմամբ:
 
Ելույթն ամբողջությամբ (անգլերեն) հասանելի է այստեղ՝ https://osce.mfa.am/…/statement-on-the-aggression…/9402:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանված արցախցիների համար աջակցության նոր ծրագիր կիրականացվի

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Ստեփանակերտում կազմակերպվել է տեղական հագուստի ցուցադրություն

Ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Ստեփանակերտում տրվել է «Սոցիալական աշխատանք» ծրագրի մեկնարկը

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է պատերազմի հետևանքով վնասված Ստեփանակերտի համար 10 դպրոցի վերականգնման աշխատանքներին

Search