Artsakhpress

Հասարակական

Տողի արվեստի դպրոցը չունի նոր հասցե, բայց շարունակում է գործել

Պատերազմից հետո թեև ԱՀ Հադրութի շրջանը մնաց թշնամու տիրապետության տակ, բայց Տողի արվեստի դպրոցը շարունակեց իր գործունեությունը Ստեփանակերտում:

Տողի արվեստի դպրոցը չունի նոր հասցե, բայց շարունակում է գործել

Տողի արվեստի դպրոցը չունի նոր հասցե, բայց շարունակում է գործել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դպրոցի տնօրեն Սուսաննա Բալայանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց աշակերտների մեծ մասը տեղափոխվել է Երևան և Հայաստանի տարբեր մարզեր, սակայն կան վերադարձողներ:

Բնութագրությունը հասանալի չէ

«240 աշակերտ ուներ դպրոցը։ Հիմա քիչ մասն է վերադարձել, բայց մենք շարունակում ենք մեր գործունեությունը, որովհետև գիտակցում ենք, որ հանձնվելու իրավունք չունենք։ Մեր հաշվետու համերգը ներկայացրել ենք Խնածախ, Այգեստան, Նախիջևանիկ, Առաջաձոր, Ծմակահող, Հաթերք գյուղերում, իսկ վերջինը Ստեփանակերտում էր։ Աշխատելն ու արդյունա ապահովելը դժվար է, որովհետև Տողի արվեստի դպրոց ներկայումս շենքային պայմաններ չունի. այն դասատուները, ովքեր աշխատում են նաև Ստեփանակերտի երաժշտական դպրոցում և Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում, մեր աշակերտների հետ պարապում են իրենց դասարաններում: Սայաթ Նովայի անվան երաժշտական քոլեջի տնօրենը իրենց դասացուցակն այնպես է կազմել է ՝ ելնելով հենց այդ հանգամանքից։ Դասատուները նաև առցանց պարապմունքներ են կազմակերպում։ Մենք հույս ունենք, որ, այնուամենայնիվ, շատերը կվերադառնան: Հենց այդ հույսով էլ շարունակում ենք մասնակցել մրցույթներին», - ասաց Ս. Բալայանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի խոսքով՝ ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը պատրաստակամություն է հայտնել օգնելու շենքային պայմաններ ունենալու հարցում: Սուսաննա Բալայանը նշեց, որ Տողի արվեստի դպրոցում 30 ուսուցիչ էին աշխատում. Արցախ են վերադարձել 23-ը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Սեպտեմբեր ամսից ուսուցիչների շարքը կհամալրեն մեր երբեմնի աշակերտները, ովքեր այս տարի ավարտել են երաժշտական քոլեջը: Բայց մեր դասատուների քանակը քիչ է, սեպտեմբեր ամսից մեզ անհրաժեշտ կլինեն նկարիչ և դասական պարի դասատու: Մեր դպրոցի սկզբունքներից մեկն այն է, որ ոչ միայն լավ մասնագետ պետք է մեզ միանա, այլ նաև լավ մարդ, ով երեխաների հետ ցանականա և կարողանա աշխատել: Պատերազմից հետո Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան, Նախիջևանիկ, Մարտակերտի շրջանի Առաջաձոր, Ծմակահող գյուղերում էինք աշխատել և կշարունակենք աշխատել: Իսկ Հաթերք գյուղից ստացանք հրավեր», -հավելեց տնօրենը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Նշենք, որ Տողի արվեստի դպրոցը հիմնադրվել է 2005-2006 թվականներին, լրագրող և երաժիշտ Սուսաննա Բալայանի մտահղացմամբ և բազմաթիվ բարերաների աջակցությամբ ու ֆինանսավորմամբ։ Տողի արվեստի դպրոցում գործում են երաժշտական, ժողովրդական երգեցողության, գեղարվեստական, պարի, թատերական և կիրառական արվեստի բաժինները։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search