Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն, «Հարկերի մասին» օրենքի 30.1-ին հոդվածի համաձայն, հրապարակել է առաջին 300 խոշոր հարկ վճարողների (առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի) ու նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունների ցանկը:
ՊԵԿ֊ը հրապարակել է ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի խոշոր հարկատուների ցանկը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին ԱՀ Պետական եկամուտների կոմիտեից:
Հանրապետության 300 խոշոր հարկատուները այս տարվա 1-ին կիսամյակի ընթացքում պետական բյուջե են վճարել ավելի քան 9 մլրդ 61 մլն դրամի հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ, որը կազմում է պետական բյուջեի ընդհանուր մուտքերի շուրջ 70 տոկոսը: Հրապարակված ցանկում 1-ին եռյակը «Բեյզ Մեթըլս», «Ղարաբաղ Տելեկոմ» և «Արցախբանկ» ՓԲԸ-ներն են՝ 4 մլրդ 304 մլն դրամ վճարած ընդհանուր գումարով: Նշենք, որ ցանկին մանրամասն կարող եք ծանոթանալ` այցելելով www.tax.nk.am կայքէջի «Հրապարակվող տեղեկություններ» բաժինը: