Շփման գծում իրավիճակը կայուն է և գտնվում է ՊԲ և ռուս խաղաղապահների լիարժեք վերահսկողության տակ:
Շփման գծում իրավիճակը կայուն է և գտնվում է ՊԲ և ռուս խաղաղապահների լիարժեք վերահսկողության տակ. նախագահի խոսնակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։
«Տելեգրամյան մի շարք ալիքներում տարածված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Ներկա պահին շփման գծի ամբողջ երկայնքով հարաբերական անդորր է: Հորդորում եմ հանրությանը ավելի ուշադիր լինել և չօգտվել կեղծ տեղեկատվական հարթակներից, այլ միայն վստահված լրատվամիջոցներից ստանալ ինֆորմացիա։
Ինչ վերաբերում է գերեվարված քաղաքացուն, նա Մարտունու շրջանի բնակիչ է, տարածքում մոլորվել էր և համապատասխան աշխատանքի արդյունքում վերադարձվել է»,֊նշել է Լ. Ավանեսյանը։