Artsakhpress

Քաղաքական

ԱՄՆ-ն մերժում է ուժի կիրառումը սահմանազատում իրականացնելու պարագայում. Լին Թրեյսին այցելել է Գեղարքունիքի մարզ

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների ուղեկցությամբ հուլիսի 26-ին այցելել է Գեղարքունիքի մարզ։ Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ:

ԱՄՆ-ն մերժում է ուժի կիրառումը սահմանազատում իրականացնելու պարագայում. Լին Թրեյսին այցելել է Գեղարքունիքի մարզ

ԱՄՆ-ն մերժում է ուժի կիրառումը սահմանազատում իրականացնելու պարագայում. Լին Թրեյսին այցելել է Գեղարքունիքի մարզ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպան Թրեյսին վերահաստատել է ԱՄՆ-ի մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջադեպերի վերաբերյալ և ընդգծել, որ ԱՄՆ-ն մերժում է ուժի կիրառումը սահմանազատում իրականացնելու պարագայում:
Ըստ աղբյուրի՝ դեսպանը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, խորապես հավատարիմ է մնում ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծմանը հասնելու նպատակով բոլոր կողմերի հետ աշխատելու գործընթացին։ Միաժամանակ, ըստ Լին Թրեյսիի,  ԱՄՆ-ն կողմերից պահանջում է հնարավորինս արագ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով ընթացող բանակցություններին։  

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Տեղահանված արցախցիների համար աջակցության նոր ծրագիր կիրականացվի

Ստեփանակերտում կազմակերպվել է տեղական հագուստի ցուցադրություն

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ

Ստեփանակերտում էստրադային երաժշտական երեկո է կազմակերպվել

Search