Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ը Բաղդադի հետ պայմանավորվել է մինչև տարեվերջ ավարտել ռազմական առաքելությունն Իրաքում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Քազիմին պատրաստվում են հայտարարել երկկողմ պայմանավորվածության մասին, որի համաձայն ԱՄՆ ռազմական առաքելությունն Իրաքում կավարտվի մինչև 2021 թվականի վերջը:

ԱՄՆ-ը Բաղդադի հետ պայմանավորվել է մինչև տարեվերջ ավարտել ռազմական առաքելությունն Իրաքում

ԱՄՆ-ը Բաղդադի հետ պայմանավորվել է մինչև տարեվերջ ավարտել ռազմական առաքելությունն Իրաքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Բայդենի վարչակազմի աղբյուրը:
Իրաքում գտնվող ամերիկացի զինծառայողները միայն կվերապատրաստեն և խորհրդակցություններ կանցկացնեն իրաքցի գործընկերների հետ՝ չմասնակցելով ռազմական գործողություններին: Ըստ ամերիկյան կողմի՝ իրաքցի զինվորականները «փորձված են մարտում» և «ի վիճակի են» ինքնուրույն ապահովել երկրի անվտանգությունը:
Հուլիսի 26-ին Սպիտակ տանն ամերիկացի առաջնորդը կհանդիպի Իրաքի վարչապետի հետ:
2020-ի հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանը բանաձև ընդունեց՝ պահանջելով բոլոր արտաքին ուժերի դուրսբերումը երկրից: Ապրիլին ալ-Քազիմին հայտարարեց, որ ազգային բանակի և անվտանգության ուժերի մարտական ​​պատրաստության բարձր մակարդակը, ինչպես նաև ահաբեկիչների դեմ պայքարում հաջողությունները թույլ կտան երկրից դուրս բերել օտարերկրյա ռազմական կոնտինգենտի մինչև 60%-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

ԱԺ 3 խմբակցություն հայտարարություն է տարածել

Search