Artsakhpress

Հասարակական

ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Հուլիսի 26-ին չհայտարարված մշտադիտարկման այց է կատարել Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն։

ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն

ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
Պաշտպանը ծանոթացել է երեխաների իրավունքների պաշտպանության վիճակին, պահման ընդհանուր պայմաններին և նրանց առօրյային։ Այցի ընթացքում նա անմիջական միջավայրում շփվել է երեխաների հետ, առանձնազրույցներ ունեցել երեխաների և տնօրինության հետ։
Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել երեխաների մաքրության ու առողջության պահպանման հարցերին, կրթության իրավունքի իրացմանը, հոգեբանական աշխատանքների որակին, երեխաների հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքին:
Մարդու իրավունքների պաշտպանը դրական է գնահատել, որ հաստատությունում կատարված վերանորոգման աշխատանքների արդյունքում երեխաների պահման պայմանները անհամեմատ ավելի լավ են, քան նախկինում։ Այնուամենայնիվ արձանագրվել է, որ պայմանների հետագա բարելավման հավելյալ կարիք կա, մասնավորապես երեխաների անվտանգության ապահովման տեսնակյունից խիստ անհրաժեշտություն է հաստատության ցանկապատի կառուցումը, ինչպես նաև բակում երեխաների ժամանցի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։
Գեղամ Ստեփանյանը իր լիազորությունների սահմաններում կցուցաբերի աջակցություն քննարկումների ժամանակ արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ, այդ թվում՝ համագործակցելով բոլոր իրավասու մարմինների հետ։

     

Քաղաքական

Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: 

Բորելը Թուրքիայի արտգործնախարարի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

ԱՄՆ Սենատում ներկայացրել են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների և Հայաստանին ռազմական ֆինանսավորման տրամադրման աջակցության օրինագիծ

ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը, մի խումբ դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականների հետ միասին, օրինագիծ է ներկայացրել, որը կոչվում է «Հայերին ադրբեջանական ագրեսիայից պաշտպանելու» ակտ։

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ. քննարկվում է զորքերի հետքաշման գործընթաց կազմակերպելու հարցը. տեղեկատվական շտաբ

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերի հետքաշման գործընթաց կազմակերպելու և ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը վերադարձն ապահովելու ուղղությամբ:

Տնտեսական

Հասարակական

Քաղաքացին բերման է ենթարկվել առանց ակցիզային դրոշմանիշի ձեռք բերված ծխախոտը բարձր գնով վաճառելու համար

Սեպտեմբերի 18-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները ստուգման արդյունքում, Մարտունի քաղաքի 41-ամյա բնակիչ անհատ ձեռնարկատեր Մ. Գ.-ին պատկանող խանութում հայտնաբերել են ծխախոտ` առանց ակցիզային դրոշմանիշի:

Ալյուրի՝ հումանիտար ճանապարհով ներկրմամբ պայմանավորված՝ համար 11 կտրոնով վաճառվող հացի գինը կլինի 100 դրամ

Այսօր կեսգիշերից (ժամը 24:00-ից հետո) Ստեփանակերտ քաղաքի հացի արտադրամասերից արդեն հնարավոր կլինի հաց ձեռք բերել համար 11 կտրոնով:

Այսօր Վիկտոր Համբարձումյանի 115-ամյակն է. Հայաստանում նշվում է Աստղագիտության օրը

Սեպտեմբերի 18-ը աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս, ԽՍՀՄ-ում տեսական աստղաֆիզիկայի դպրոցի հիմնադիր, Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է:

ԱԻՊԾ սակրավորները 52 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք են հայտնաբերել 

Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների  պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 787 զանգ, որից 4-ը՝ տեխնածին, 17-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են: 

Ռազմական

Խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել Մարտակերտի շրջանում. ՌԴ ՊՆ

Մարտակերտի շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել։  

Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել:

Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23-2 կայանք․ հայկական կողմում կա մեկ վիրավոր. ԱՀ ՊՆ

Սեպտեմբերի 17- ին ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23-2 կայանք։

Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊԲ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17֊ին` ժամը 13:55-ի սահմաններում փորձել են ականներ տեղադրել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի առջև, իսկ ժամը 15։10֊ի սահմաններում կրակ են բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ի՞նչ ծագման բեռներ են բերվելու Արցախ՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով

Վերածննդի հրապարակում հավաք է կազմակերպվել  

Արցախը համաձայնել է Բերձորի միջանցքով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխմանը

Անցակետի տեղադրումից հետո արագացվել են մոտ 400 հետախուզվողների ձերբակալելու և հետաքննությանը փոխանցելու աշխատանքները. Ադրբեջանի գլխավոր դատախազ

«Խաղաղության պայմանագիրը պարանաձգվելու է. դա կապված է գերտերությունների միջնորդական մրցապայքարի հետ». Գանտահարյան

Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23-2 կայանք․ հայկական կողմում կա մեկ վիրավոր. ԱՀ ՊՆ

Ալյուրի՝ հումանիտար ճանապարհով ներկրմամբ պայմանավորված՝ համար 11 կտրոնով վաճառվող հացի գինը կլինի 100 դրամ

Ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով ականանետ. ԱՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊԲ

Search