Հուլիսի 28-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Առաջիկա օրերի եղանակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԱՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը գիշերը՝ +18…+23 աստիճան, ցերեկը՝ +27… +32 աստիճան: Հուլիսի 29-ի գիշերը և օգոստոսի 1-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 30-ին և 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 29-ին կնվազի 2-3 աստիճանով: