Artsakhpress

Վերլուծական

Ադրբեջանական սև շուկա. ո՞ւր են գնում Արևմուտքի զենքերը. Bulgarian Military

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը 2021 թվականի ապրիլին երկարացրեց Ադրբեջանին ռազմական տեխնիկա և զինամթերք վաճառելու արգելքի կասեցումը:

Ադրբեջանական սև շուկա. ո՞ւր են գնում Արևմուտքի զենքերը. Bulgarian Military

Ադրբեջանական սև շուկա. ո՞ւր են գնում Արևմուտքի զենքերը. Bulgarian Military
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի խոսքով՝ Բաքու զինամթերքի արտահանումը կարևոր է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Վաշինգտոնի ջանքերին սատարելու տեսանկյունից, սակայն մեծ թվով փորձագետներ ու քաղաքական գործիչներ կասկածամտորեն են մոտենում  Սպիտակ տան դիրքորոշման նպատակահարմարությանը: Մասնավորապես ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, քննադատելով Ադրբեջանին զենքի մատակարարման արգելքը վերացնելու որոշումը, արձանագրում է, որ ադրբեջանական իշխանությունները, պարբերաբար ռազմական աջակցություն ստանալով ԱՄՆ-ից կամ ԵՄ անդամ որևէ երկրից, ոչ միայն թաքցնում են փաստը, որ Լեռնային Ղարաբաղում զինամթերքն ուղղվելու է հայերի դեմ, այլև այդ զենքի որոշ մասը վաճառում են երրորդ երկրներին, ահաբեկիչներին կամ սև շուկայում:
Ռազմական ու պաշտպանական լուրերի բուլղարական հետազոտական ու վերլուծական  Bulgarian Military հարթակը «Ադրբեջանական սև շուկա. ո՞ւր են գնում Արևմուտքի զենքերը» խորագրով անդրադարձել է Ադրբեջանի կողմից սև շուկայում զենք վաճառելու փաստին՝ փորձելով հասկանալ, թե որքանո՞վ է նպատակահարմար Արևմուտքի երկրների կողմից զենքի վաճառքն Ադրբեջանին ու թե որտե՞ղ ու ի՞նչ նպատակներով դրանք կարող են կիրառություն ստանալ:
«Շատ ապացույցներ են արդեն հրապարակվել, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի կողմից  սև շուկայում զենքի անօրինական շրջանառության փաստը: Օրինակ, Բաքուն 2017 թվականին, որպես կանոնավոր զորավարժությունների մաս, ցույց տվեց չեխական MLRS RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ինչը, համաձայն չեխ պաշտոնյաների հայտարարությունների, այդ երկիրը պարզապես չէր կարող ունենալ՝ հաշվի առնելով Չեխիայի Հանրապետության գործող օրենքները: Այդ ժամանակ Հայաստանն արդեն իսկ բարձրաձայնում էր Լեռնային Ղարաբաղում այդ ռազմական համակարգերի հայտնվելու մասին, և այդուհանդերձ Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտարարեց նման գործարքի անհնարինության մասին: Որպես արդյունք, ռազմական փորձագետները սկսեցին տեսակետներ հայտնել այն մասին, որ զինամթերքը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով»,- գրում է Bulgarian Military-ն:
Հարթակը փաստում է, որ շատ վերլուծաբաններ հիմնավոր կասկածներ ունեն, որ Բաքուն Սիրիայում և այլ թեժ կետերում զենք ու զինամթերք է մատակարարում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներին: Այդ մասին հետաքննական հոդված հրապարակեց բուլղարացի լրագրող Դիլյանա Գայթանջիևան՝ բացահայտելով Anonymous Bulgaria հաքերային խմբի կողմից ստացված գաղտնի տեղեկատվությունը, համաձայն որի ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերությունը զինամթերք է տեղափոխել Սաուդյան Արաբիա, իսկ այդ երկրից զենքը փոխանցվել է Եմենի սաուդամետ ուժերին, Սիրիայի ջիհադիստներին, ինչպես նաև տեղափոխվել Մալի, Բուրկինո Ֆասո և Աֆղանստան:
Ուշագրավ է, որ այս տեսակետը պաշտպանում են նաև Ադրբեջանի ընդդիմադիր վերլուծաբանները: Համաձայն Timeturk գործակալության տվյալների՝ Ադրբեջանը ձևավորել է «Մահմութ» զինյալ  խմբավորումը, որը մասնակցում է Սիրիայում Բաշար Ասադի դեմ ռազմական գործողություններին: Ադրբեջանի կողմից ձեռք բերված զենքերի մեծ մասը նմանօրինակ խմբավորումների միջոցով, ոչ առանց թուրքական կողմի աջակցության, հայտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման ձեռքում ու այդպիսով տարածվում ողջ աշխարհում:
«Հետևաբար առաջանում է ողջամիտ հարց՝ արդյոք ԱՄՆ-ին անհրաժեշտ են նմանօրինակ օրենքներ, որոնք օրինականացնում են ավտորիտար ռեժիմներին զինամթերքի մատակարարումը: Ամերիկացի պատմաբան, Antiwar վերլուծական կայքի խմբագիր Դանիել Լարիսոնը վստահ է, որ ԱՄՆ-ն դրա կարիքը չունի: Նա կոչ է արել Վաշինգտոնին սկսել մշակել իրավական մեխանիզմներ, որոնք թույլ կտան արգելել ՆԱՏՕ-ի զինամթերքի մատակարարումն Ադրբեջանին, քանի որ Բաքվին ռազմական աջակցության ցուցաբերումը  իրական վտանգ է Կովկասում իրադրության խաթարման տեսանկյունից:
Այսինքն, եթե ԱՄՆ-ն և եվրոպական երկրներն իսկապես ցանկանում են արդարացնել արտաքին քաղաքական ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության իրենց հանձնառությունը և հակազդել միջազգային ահաբեկչությանը, նրանք պետք է սկսեն բարեփոխել իրենց օրենսդրական համակարգերը, մասնավորապես, դադարեցնելով ցանկացած ռազմական աջակցությունն Ադրբեջանին»,- գրում է Bulgarian Military-ն:
Հարթակն անդրադարձել է նաև փաստին, որ Սիրիայում թուրքերի կողմից աջակցություն ստացող զինյալ խմբավորման անդամներն ադրբեջանական կողմից հայտնվել էին 2020 թվականի Արցախում ծավալված պատերազմական գործողությունների կենտրոնում: Վաշինգտոնում գործող CNA հետազոտական կենտրոնի ռազմական փորձագետ Մայքլ Քոֆմանի կարծիքով՝ օգտագործելով «Իսլամական պետություն» և «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումների հետ սերտ կապերի մեջ գտնվող սիրիացի զինյալներին Արցախում՝ Ադրբեջանը նպատակ է ունեցել նվազագույնի հասցնելու սեփական կորուստները: Իսկ Վաշինգտոնում գործող մեկ այլ կենտրոնի՝ Center of global policy-ի փորձագետ Էլիզաբեթ Ցուրկովը, ով հարցաքննել է հակամարտությանը մասնակից մի քանի տասնյակ սիրիացիների, հաստատում է, որ նրանք արցախյան վերջին պատերազմում օգտագործվել են որպես «թնդանոթի միս»՝ մասնավորապես հարավային հատվածներում ռազմական գործողությունների ժամանակ:
«Կասկածից վեր է, որ թուրքական իշխանություններն Ադրբեջանի հետ մարտահրավեր են նետել համաշխարհային հանրությանը՝ բացահայտ շահագործելով ջիհադիստներին: Բաքուն հազիվ թե կարողանա մաքրել հեղինակությունն ահաբեկիչների հետ համագործակցության ստվերից, համագործակցություն, որի նպատակն էր գրավել Լեռնային Ղարաբաղը: Իսկ Հյուսիսատլանտյան դաշինքում Թուրքիայի գործընկերներն իրենց հերթին պետք է մտածեն, թե որքանով է նպատակահարմար հետագա ռազմական ու տեխնիկական համագործակցությունն Անկարայի հետ, հատկապես հունիսին ռազմական համագործակցության վերաբերյալ ադրբեջանա-թուրքական համաձայնագրի կնքման ֆոնին, որը Բաքվի համար ընդլայնում է ՆԱՏՕ-ի ժամանակակից զենքերի հասանելիությունը: Ո՞վ իմանա՝ վաղն ում դեմ դրանք կարող են օգտագործվել»,- եզրափակել է հոդվածը Bulgarian Military-ն:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Պուտին. Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երաշխավորը ռուս խաղաղապահներն են

Search