Artsakhpress

Սպորտ

Տոկիո-2020․ Վարսենիկ Մանուչարյանը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը

Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը լողի մրցաշարում՝ Վարսենիկ Մանուչարյանը այսօր պայքարի դուրս եկավ 100 մետր ազատ լողաոճում։

Տոկիո-2020․ Վարսենիկ Մանուչարյանը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը

Տոկիո-2020․ Վարսենիկ Մանուչարյանը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հիշեցնենք, որ Վարսենիկը Հայաստանի դրոշակակիրներից մեկն էր ՕԽ բացման հանդիսավոր արարողության ժամանակ։
100 մետր ազատ ոճում Մանուչարյանը իր լողահերթում 6-րդն էր՝ գրանցելով 59.18 վայրկյան արդյունք։ Այդպիսով՝ նա չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը, փոխանցում է armsport-ը:
Նշենք, որ հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել ընդհանուր հաշվարկում մինչև 16-րդ տեղ գրաված լողորդները:
Հիշեցնենք՝ լողորդ Արթուր Բարսեղյանը երեկ՝ հուլիսի 27-ին, 100մ ազատ ոճ մրցաձևում իր մրցահերթում 8 մարզիկների պայքարում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ 49.78 վայրկյան արդյունքով: Բարսեղյանը ՀՀ ռեկորդ է սահմանել, սակայն չի կարողացել հաղթահարել ՕԽ-ի որակավորման փուլը:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը կփոխվի. InfoPort.am

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. ԱՀ ԱԱԾ

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Search