Artsakhpress

Ռազմական

Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը. Ռուբեն Ռուբինյան

Հայաստանը սեպտեմբերի 16-ին ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը:

Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը. Ռուբեն Ռուբինյան

Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը. Ռուբեն Ռուբինյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին ասել է 7-րդ գումարման ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում:
 
«Սույն թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով»,-ասել է Ռուբինյանը:
 
Նա հիշեցրել է, որ մայիսի 12-ի իրադարձություններից հետո գործընթաց կա ՀԱՊԿ-ում: «Եվ մենք շարունակելու ենք օգտագործել մեզ հասու գործիքակազմը, կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը պետք է համապատասխան արձագանք տա այս իրավիճակներին, որովհետև դա ՀԱՊԿ պարտավորությունն է»,-ասել է Ռուբինյանը:
 
Հարցին,թե արդյոք Հայաստանը կրկին կդիմի՞, Ռուբինյանը պատասխանեց, որ գործընթացը շարունակվում է:
 
Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 28-ին ժամը 03:40-ից հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, ընթացել են տեղային մարտեր: Ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի վիրավորների թիվը 4-ն է, ադրբեջանական կողմը հայտնել է 2 վիրավորի մասին, կորուստների մասին հրապարակում դեռևս չի անում: ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Ժամը 13։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Search