Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում նախօրեին տեղի ունեցավ բարեգործական համերգ` Արցախի պետական երգչախմբի մասնակցությամբ։
Ստեփանակերտում կայացել է բարեգործական համերգ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համերգին հանդես են եկել տարբեր սերունդների երաժիշտներ, հնչել է բազմաժանր երաժշտություն, այդ թվում՝ դասական և էստրադային:
«Համերգի գաղափարը ծնվել է հանկարծակի, կազմակերպվել՝ մեծ սիրով ու ջերմությամբ: Հավաքված ամբողջ գումարը փոխանցվելու է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած մեր հայրենյաց պաշտպաններին:
Նրանց ու մեր նահատակների շնորհիվ է, որ այսօր Արցախում կյանքը շարունակվում է», - մեզ հետ զրույցում նշեց Ն. Գրիգորյանը: