Artsakhpress

Տնտեսական

Սննդի շղթայում ներգրավված 7 տնտեսավարողի մոտ խախտումներ են արձանագրվել

ԱՀ ԷԳՆ սննդամթերքի անվտանգության, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական ծառայության կողմից հուլիսի 26-ից 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացված դիտարկումների արդյունքում 7 տնտեսավարող սուբյեկտների մոտ խախտումներ են արձանագրվել:

Սննդի շղթայում ներգրավված 7 տնտեսավարողի մոտ խախտումներ են արձանագրվել

Սննդի շղթայում ներգրավված 7 տնտեսավարողի մոտ խախտումներ են արձանագրվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին հաղորդել են ԱՀ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից:

«Դիտարկումների արդյունքում՝ սննդի շղթայում ներգրավված անձանց ԱՀ օրենսդրությամբ ներկայացվող պահանջների համապատասխանության խախտումներ են արձանագրվել 7 տնտեսավարող սուբյեկտների մոտ:

Դրանց վերացման վերաբերյալ տրվել են հանձնարարականներ և սահմանվել ժամկետներ: Իրականացվել է 5 ուսումնամեթոդական շրջայց՝ 83 տնտեսավարող սուբյեկտների մոտ, կատարվել՝ 5 շրջիկ առևտրով զբաղվող և 3 ժամանակավոր վաճառակետերի տնտեսավարող սուբյեկտների հաշվառում»,- մեզ հետ զրույցում ասաց ԱՀ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության մամուլի պատասխանատու Գոհար Հայրապետյանը:

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ վերահսկողական աշխատանքների ընթացքում իրականացվել են նաև միրգ-բանջարեղենում առկա նիտրատների առավելագույն մնացորդային քանակների ստուգումներ:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ընդհանուր չափվել են 4590 կգ միրգ-բանջարեղենում նիտրատների առավելագույն մնացորդային քանակները, այդ թվում՝ կարտոֆիլ՝ 450 կգ, լոլիկ՝ 400 կգ, վարունգ՝ 140 կգ, ձմերուկ՝ 3255 կգ, սեխ՝ 305 կգ և գլուխ սոխ՝ 40 կգ: Միրգ-բանջարեղենում առկա նիտրատների քանակները համապատասխանել են կառավարության կողմից սահմանված նորմերին»,- ընդգծել է Գ. Հայրապետյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Մանկապատանեկան թիմի ֆուտբոլիստներն արհամարհել են թշնամու զինծառայողին. մանրամասնել է ակումբի ղեկավարը

Կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է. Ղարախանյանը հանդիպել է «Լեռնային Արցախ» մանկապատանեկան թիմի հետ

Search