Artsakhpress

Քաղաքական

Նախագահ Ռադևը վերահաստատել է Բուլղարիա պետական այց կատարելու՝ ՀՀ նախագահ Սարգսյանին ուղղված հրավերը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ:

Նախագահ Ռադևը վերահաստատել է Բուլղարիա պետական այց կատարելու՝ ՀՀ նախագահ Սարգսյանին ուղղված հրավերը

Նախագահ Ռադևը վերահաստատել է Բուլղարիա պետական այց կատարելու՝ ՀՀ նախագահ Սարգսյանին ուղղված հրավերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի և Բուլղարիայի նախագահները համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը ամուր հիմք է փոխգործակցության խորացման համար, որը հիմնված է հայ և բուլղար ժողովուրդների երկարամյա պատմամշակութային կապերի վրա:
Ըստ աղբյուրի՝ նախագահները հեռանկարային են համարել գործընկերությունը, մասնավորապես, մշակույթի, կրթության, նորարարության, կենսատեխնոլոգիայի ոլորտներում:
«2022 թ. Հայաստանը և Բուլղարիան նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը լրացուցիչ ազդակ է երկկողմ համագործակցության խորացման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Ռադևը վերահաստատել է Բուլղարիա պետական այց կատարելու՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված հրավերը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Իրանը Ադրբեջանի հետ սահման է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ. Իրանագետ

Search