Artsakhpress

Միջազգային

Աֆղանստանն ազատ է արձակել 5000 գերեվարված զինյալների ԱՄՆ ճնշման ներքո

Աֆղանստանի կառավարությունն անցած տարի ազատ է արձակել 5000 գերեվարված զինյալների ԱՄՆ ճնշման ներքո:

Աֆղանստանն ազատ է արձակել 5000 գերեվարված զինյալների ԱՄՆ ճնշման ներքո

Աֆղանստանն ազատ է արձակել 5000 գերեվարված զինյալների ԱՄՆ ճնշման ներքո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է lNews.am։
Ազատ արձակվածների թվում է «Թալիբան» շարժման հրամանատարը, ով ղեկավարում է Լաշկարգախում հարձակումը, հաղորդում է Wall Street Journal-ը:
Քաբուլը մտադիր չի եղել ազատ արձակել գերիներին, սակայն նման քայլի է գնացել ԱՄՆ ճնշման ներքո: Ազատ արձակումից առաջ ձերբակալվածները համաձայնագիր են ստորագրել, որով խոսք են տվել չկռվել կառավարության դեմ, սակայն մեծ մասը կրկին զենք է վերցրել:
Աֆղանստանում  առճակատում է տեղի ունենում կառավարական ուժերի եւ «Թալիբան» շարժման զինյալների միջեւ, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական վայրերում եւ հարձակում սկսել մեծ քաղաքների դեմ: Աֆղանստանում անկայունությունն աճում է ԱՄՆ վարչակազմի՝ Աֆղանստանի տարածքից մինչեւ սեպտեմբերի 11-ը զորքերի դուրսբերումն ավարտելու խոստումների ֆոնին: 2020 թվականին Վաշինգտոնը եւ «Թալիբան»-ի պաշտոնյաները Դոհայում ստորագրեցին առաջին խաղաղության համաձայնագիրն ավելի քան 18 տարվա պատերազմի ընթացքում: Այն 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում եւ միջաֆղանական երկխոսության սկիզբ է նախատեսում գերիների փոխանակումից հետո:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Մանկապատանեկան թիմի ֆուտբոլիստներն արհամարհել են թշնամու զինծառայողին. մանրամասնել է ակումբի ղեկավարը

Կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է. Ղարախանյանը հանդիպել է «Լեռնային Արցախ» մանկապատանեկան թիմի հետ

Search