Artsakhpress

Քաղաքական

Արցախում նախագահի հրաժարականի կամ ԱԺ արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա. իշխող ուժի պատգամավոր

Ասել, որ իշխանությունը կենտրոնացված է միայն նախագահի ձեռքում, այդքան էլ ճիշտ չէ։

Արցախում նախագահի հրաժարականի կամ ԱԺ արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա. իշխող ուժի պատգամավոր

Արցախում նախագահի հրաժարականի կամ ԱԺ արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա. իշխող ուժի պատգամավոր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանն՝ անդրադառնալով «Արդարություն» խմբակցության հայտարարությանը, թե Արցախում ստեղծվել է շատ փխրուն իրավիճակ, երբ պետական համակարգի կենսունակությունը կախման մեջ է հայտնվել մեկ մարդուց՝ Արցախի նախագահից:
 
«Այսօր երկրի նախագահն այնքան բարդ է աշխատում, որ տարբեր ձեւաչափերով քննարկումներին, օրինակ՝ գործադիրին հրավիրվում են նաեւ օրենսդիրի ընդդիմադիր ներկայացուցիչներին։ Կա Անվտանգության խորհուրդ, որը եւս որոշակի աշխատանք է կատարում, թեկուզ խորհրդատվական, բայց իր դերն է ունենում նախագահի կայացրած որոշումներում։ Բազմաթիվ հարթակներում նախագահը հանրային խորհուրդներ է ձեւավորել, ընդդիմության հետ հաճախ հանդիպում է, բաց աշխատում, նույնը կարող եմ ասել պետական նախարարի մասին։ Այսինքն՝ այն խնդիրը, որ ընդդիմությանը մեկուսացրած են պահում կառավարման համակարգից, չկա, իրենք միշտ տարբեր ձեւաչափերով կարող են մասնակցել եւ տեսակետներ հնչեցնել, որոնք հաճախ ընդունվում են, եթե ի շահ ժողովրդի եւ պետականության են լինում, դրա համար ասել, որ իշխանությունը կենտրոնացված է միայն նախագահի ձեռքում, այդքան էլ ճիշտ չէ»,– ասել է Արամ Հարությունյանը։
 
«Արդարություն» խմբակցությունը Արցախում տեղծված իրավիճակից դուրս գալու համար առաջարկում է սահմանադրական փոփոխություններ անել, եւ անցնել կիսանախագահական կառավարման համակարգի, ապա հաջորդ մեկ տարվա ընթացքում անցկացնել Ազգային ժողովի, այնուհետեւ Հանրապետության նախագահի ընտրություններ: Իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունում ընդդիմադիրների հայտարարության շուրջ դեռ քննարկում չեն ունեցել։
 
«Այսօր ես նման խնդիր չեմ տեսնում, մենք միշտ էլ բարեփոխումների կողմնակից ենք, եթե ինչ–որ քայլ ուղղված է պետական համակարգը բարելավելուն, ուժեղացնելուն կամ էլ արդիականացնելուն, ապա դրա հետ կապված մենք խնդիր չունենք։ Ես չգիտեմ իրենց ասած առաջարկը ինչին է տանում, պետք է լրացուցիչ քննարկել եւ հասկանալ նախագահականից կիսանախագահական համակարգ անցնելու դրական ու բացասական կողմերը, որովհետեւ կան տեսակետներ, որ պատերազմող երկրում անպայման պետք է լինի նախագահական կառավարման համակարգ։ Պետք է համադրել առավելություններն ու թերությունները եւ ընտրել երկրի համար լավագույն տարբերակը»,– ասել է Արամ Հարությունյանը։
 
Արցախում, ըստ իշխող ուժի պատգամավորի՝ քաղաքական ճգնաժամ եւ նախագահի հրաժարականի հանրային որեւէ պահանջ չկա։
 
«Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Արցախում ինչ–որ ցույցեր եղան, բայց դա մարեց, ցույցերի ակտիվիստները հանդիպել են նախագահի հետ եւ նրանք նույնպես այն մտքին են, որ այս փուլում երկիրը պետք է շարունակի իր բնականոն կյանքը՝ նախագահի գլխավորությամբ, իսկ հնարավորության դեպքում ընտրություններ լինեն։ Նույնն ասել է նախագահը, որ ինքը պատրաստ է ընտրությունների գնալ միայն այն ժամանակ, երբ տեղահանվածների խնդիրները լուծվեն, արտաքին վտանգներ չլինեն։ Կարծում եմ, որ սա կրկին արհեստական կրքերի լարում է, որովհետեւ նման պահանջ չկա Արցախում»,– նշել է նա։
 
Իշխող ուժի պատգամավորի դիտարկմամբ՝ նախագահի հրաժարականի մասին խոսելը վաղ է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 20 000–ից ավելի արցախցի բնակվում է Հայաստանում, նրանք մշտական բնակության վայր չունեն, ինչպես նաեւ այն, որ դեռ արտաքին վտանգներ կան։
 
«Ես համաձայն եմ, որ ընտրություններ լինեն, բայց ժամանակին։ Մենք չենք կարող ընտրությունների ինստիտուտից հրաժարվել. Արցախում, բնականաբար, ընտրություններ լինելու են։ Ցանկացած ինքնիշխան երկրում իշխանությունը պետք է ձեւավորվի ընտրությունների միջոցով, սրա մասին խոսք լինել չի կարող, խոսքը ժամանակի մասին է, թե ինչքանով է նպատակահարմար այս փուլում ընտրություններ անել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահի հրաժարականի կամ ԱԺ արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա եւ սրան գումարած բազմաթիվ տեխնիկական խնդիրներ ունենք, որ օր առաջ ընտրություններ չենք կարող անցկացնել։

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search