Artsakhpress

Հարցազրույց

Քաղաքական անորոշություն, ֆինանսատնտեսական ճգնաժամ. Լիբանանը և հայ համայնքը՝ նավահանգստի պայթյունից մեկ տարի անց

Բեյրութի նավահանգստի պայթյունից արդեն մեկ տարի է անցել, սակայն Լիբանանի ֆինանսական, տնտեսական և քաղաքական խնդիրները դեռևս մնում են չլուծված:

Քաղաքական անորոշություն, ֆինանսատնտեսական ճգնաժամ. Լիբանանը և հայ համայնքը՝ նավահանգստի պայթյունից մեկ տարի անց

Քաղաքական անորոշություն, ֆինանսատնտեսական ճգնաժամ. Լիբանանը և հայ համայնքը՝ նավահանգստի պայթյունից մեկ տարի անց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։«Արմենպրես»-ի հետ զրույցում այսպես բնութագրեց Լիբանանում տիրող ներկա իրավիճակը «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ ընդգծելով, որ 2020 թ. օգոստոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթյունի բոլոր հանգամանքները դեռևս չեն պարզվել, հետաքննությունը չի ավարտվել, ինչը հասարակական հուզումների և քաղաքացիական անհնազանդության առիթ է տալիս: Այս պայմաններում բանկային, դրամական, ֆինանսատնտեսական, վառելանյութերի, դեղորայքի հետ կապված խնդիրները և քաղաքական անորոշությունը էլ ավելի են խորացնում ճգնաժամը:
«Ծանր տագնապ է հատկապես սոցիալ-տնտեսական առումով, լիբանանյան դրամանիշի անկումը շարունակվում է, սղաճ է, բնականաբար, և սա բնութագրվում է իբրև Լիբանանի ֆինանսատնտեսական պաշարում, որտեղ միջազգային ընտանիքը պայմաններ է դնում՝ թափանցիկություն, պայթյունի պատասխանատուների հաշվետվություն, անկախ արդարադատություն: Հիմա նաև ժողովուրդը և որոշ կազմակերպություններ այս առիթով տեղի ունեցող ցույցերի ժամանակ պահանջում են բոլոր պետական պաշտոնյաների անձեռնմխելիության վերացում, որպեսզի դատավարություն ընթանա, մարդիկ կանչվեն իբրև վկա կամ իբրև մեղադրյալ: Այլ խոսքով՝ մարդիկ պահանջում են անկախ և արդար դատավարություն: Սակայն մի կողմից պայթյունի հետաքննությունը դեռ չի ավարտվել, հասցեական մեղադրանքներ դեռևս չկան, մյուս կողմից՝ ֆինանսական, տնտեսական շատ ծանր իրավիճակ է», - ասաց Շահան Գանտահարյանը:
Վերլուծաբանի խոսքով՝ քաղաքական դաշտում նույնպես անորոշ վիճակ է: Սաադ Հարիրիից հետո նշանակվել է նոր վարչապետ՝ Նաջիբ Միկատին, որն առայժմ կառավարություն չի ձևավորել:
«Չնայած հայտարարությունները փորձում են որոշակի լավատեսություն ստեղծել, բայց դեռևս տեսանելի չէ կառավարության կազմը: Իսկ նման իրավիճակում կառավարության բացակայությունը հավելյալ ճգնաժամ է ստեղծում»,- ասում է Գանտահարյանը:
Անդրադառնալով հայ համայնքի կացությանը՝ Շահան Գանտահարյանը նշեց, որ լիբանանահայությունը, բնականաբար, կրում է այն բոլոր ծանր հետևանքները, որոնք ընդհանրապես լիբանանյան հասարակությունն է կրում, քանի որ այդ հասարակությանը մաս կազմող համայնք է: Միակ տարբերությունն այն է, որ վերջին մեկ տարվա ֆինանսական, սոցիալական, տնտեսական ծանր ճգնաժամի օրերին լիբանանահայ համայնքը ստացավ Սփյուռքի, Հայաստանի Հանրապետության և Արցախի, այստեղ ապրող հայրենակիցների աջակցությունը:
«Սա եզակի հանգամանք է: Ուզում եմ ասել՝ համահայկական ցանցային կառույցը շատ ճիշտ և նպատակաուղղված աշխատեց ե՛ւ դրամահավաքներ կազմակերպելու, ե՛ւ օժանդակություններ ուղարկելու, ե՛ւ բարոյական ու այլ բնույթի աջակցություններ ցուցաբերելու առումով: Սա կարևոր հանգամանք է, որի վրա պետք է ուշադրություն կենտրոնացնել», - նշեց «Ազդակի» գլխավոր խմբագիրը:
Շահան Գանտահարյանի խոսքով՝ բնական է, որ ճգնաժամի ու առաջացած սոցիալ-տնտեսական դժվարությունների պատճառով նաև մարդկանց որոշ արտահոսք է տեղի ունենում Լիբանանի հայ համայնքից: Բայց հետաքրքիր է, որ այլ երկրներ գնալու լիբանանահայերի փափագի ու մղումի համապատկերում կան նաև Հայաստան վերադառնալու միտումներ:
«Զանգվածային առումով նման երևույթ չկա, բայց, բնականաբար, կան հայեր, որոնք Հայաստան են մեկնում: Ասեմ նաև, որ լիբանանյան ավիաուղիները դեպի Երևան իրականացնում է շաբաթական երեք թռիչք, և այդ թռիչքները ակտիվ աշխատում են, այսինքն՝ անգամ այս պայմաններում մարդկանց կապը Հայաստանի հետ ակտիվացել է», - Բեյրութից հաղորդեց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը կփոխվի. InfoPort.am

Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. ԱՀ ԱԱԾ

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

ՌԴ ՊՆ-ն և ԱԳՆ-ն արձագանքել են Ադրբեջանի կողմից հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանի ոչնչացմանը

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Ադրբեջանում ցուցադրել են պատերազմում սպանվածների լուսանկարները

Ստեփանակերտում «Արցախն ապրում է» խորագրով ջահերթ է կազմակերպվել (լուսանկարներ)

Search