Artsakhpress

Հասարակական

Մեկնարկել է «Երկարօրյա դպրոց»-ի մասնագետների վերապատրաստման դասընթացը

Այսօր՝ օգոստոսի 9-ին, Ստեփանակերտում մեկնարկել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ընդունված Արցախի Հանրապետության «Երկարօրյա դպրոց» ռազմավարական ծրագրում ներգրավված մասնագետների վերապատրաստման դասընթացը:

Մեկնարկել է «Երկարօրյա դպրոց»-ի մասնագետների վերապատրաստման դասընթացը

Մեկնարկել է «Երկարօրյա դպրոց»-ի մասնագետների վերապատրաստման դասընթացը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օոգոստոսի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այն նախատեսվում է կազմակերպել երկու փուլով: Առաջին փուլին մասնակցում են Սոս, Թաղավարդ, Պատարա, Չափար, Եղծահող, Հաթերք և Խրամորթ համայնքների ուսուցիչները, ինչպես նաև տնօրեններն ու փոխտնօրենները, ովքեր համակարգելու են ողջ գործընթացը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

««Երկարօրյա դպրոց» ծրագրում ներգրավված են Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանի սահմանամերձ համայքները: Սեպտեմբերի 1-ից Արցախի Հանրապետության տասնչորս դպրոցներում կսկսվի մի յուրահատուկ ծրագիր, որը նախատեսում է բարելավել դասապատրաստումը, ապահովել կրթության որակը, աշակերտների առողջ սնունդը: Այս ծրագրով նախատեսվում է կրթության համակարգի արդարության վերականգնում, քանի որ ծնողներ կան, ովքեր ժամանակ չեն ունենում մասնակցել երեխաների դասապատրաստման գործընթացին։ Բոլոր դպրոցներում մենք կատարում ենք դասասենյակների արդիականացման, կահավորման աշխատանքներ, որոնք ֆինանսավորվում են Սփյուռքի համայնքների կողմից:

Ծրագրի մեջ ներգրավված համայնքներում ժամանցի, սպորտի, մշակութային բոլոր միջոցառումները կհամակարգվեն երկարօրյա դպրոցի կողմից»,- մեզ հետ զրույցում նշեց ԱՀ նախագահի Կրթության գծով խորհրդական Վահրամ Սողոմոնյանը և հավաստիացրեց, որ արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ծրագիրը պսակվի հաջողությամբ:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ նախատեսվում է երեք տարվա ընթացքում «Երկարօրյա դպրոց» ծրագիրը ներդնել Արցախի բոլոր դպրոցներում: ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Ալենուշ Գրիգորյանի խոսքով՝ «Երկարօրյա դպրոց» ծրագիրը հույս է ներշնչում, և այն կյանքի կոչելը մեծ աշխատանք է պահանջում: «Պատերազմից հետո «Երկարօրյա դպրոց» ծրագիրն ԱՀ կառավարության կողմից նախատեսված ռազմավարական ծրագրերից մեկն է: Այն մեզ բոլորիս պարտավորեցնում է, որ ապրենք Արցախում, որ Արցախը շարունակի ապրել:
Ի սկզբանե ծրագիրը նախատեսված էր քսան դպրոցների համար, սակայն ունեցանք դոնորների խնդիր: Առիթը բաց չթողնելով՝ ուզում եմ դիմել աշխարհի հայությանը և մեծահոգի մարդկանց, որպեսզի հնարավորության սահմաններում կարողանան օգնել մեզ՝ Արցախի մյուս դպրոցներում ևս իրականացնենք այս ծրագիրը»,֊նշեց Ա. Գրիգորյանը:
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Մարտունու շրջանի Սոս համայնքի դպրոցի տնօրեն Մանուշ Վանյանի խոսքով՝ դպրոցը պատրաստ է իրականացնելու երկար սպասված նախաձեռնությունը:
«Մենք պատրաստ ենք ծրագիրը կյանքի կոչելու մեր դպրոցում, քանի որ այն կարևոր և ռազմավարական նշանակություն ունի: Փորձելու ենք աշակերտների համար ստեղծել այն բոլոր անհրաժեշտ պայմանները, որոնց շնորհիվ նրանք ունենալու են ապահովության զգացում, և սովորելու են այն, ինչ անհրաժեշտ է կյանքում մեծ բարձունքների հասնելու համար: «Երկարօրյա դպրոց»-ին մեր 176 աշակերտներից կմասնակցի ավելի քան130-ը։ Դասասենյակներն այս պահի դրությամբ գտնվում են կոսմետիկ վերանորոգման փուլում»,- ընդգծել է Մ. Վանյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search