Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի համար նոր ջրագծի կառուցման շինարարական աշխատանքներն ավարտվել են:
Թաղավարդն ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թաղավարդի համայնքապետ Օլեգ Հարությունյանը:
«Համայնքի ջրագիծը մնացել է թշնամու տիրապետության տակ. այդ պատճառով պետք էր նոր ջրագիծ կառուցել: Խնդրի լուծման համար դիմել ենք ԱՀ նախագահին և Կառավարությանը, ինչի արդյունքում Թաղավարդ֊ Կալեր տանող շրջանցիկ ջրագիծ է կառուցվել, որը վայրկյանում 6լ ջուր է մատակարարում: Գյուղում լինելու է շուրջօրյա ջուր, մի մասն էլ Կարմիր շուկա համայնքին է տրամադրվելու, քանի որ երաշտի պատճառով այնտեղ խմելու ջրի պաշարները քիչ են: Այսօր հնարավորություն ունենք շուրջօրյա ջուր ունենալու, որը նաև կօգտագործենք ոռոգման նպատակով: Կարող եմ վստահաբար ասել, որ համայնքում ջրի խնդիրը 95%֊ով լուծվել է»,- նշել է Օ. Հարությունյանը:
Լուսանկարը՝ Ամարաս թերթի