Artsakhpress

Ռազմական

Թշնամու մարտավարության մեջ փոփոխություն է նկատվում. ռազմական փորձագետ

Օգոստոսի 11֊ին՝ ժամը 08։29֊ի և 08։58֊ի սահմաններում, թշնամին անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության Բանակի մարտական դիրքերի ուղղությամբ։

Թշնամու մարտավարության մեջ փոփոխություն է նկատվում. ռազմական փորձագետ

Թշնամու մարտավարության մեջ փոփոխություն է նկատվում. ռազմական փորձագետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Մեկնաբանելով իրավիճակը՝ «Արցախպրես»֊ի հետ զրույցում ռազմական փորձագետ Վլադիմիր Հարությունյանը նշել է, որ վերջին օրերին ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները շփան գծի տարբեր հատվածներում ցույց են տալիս, որ թշնամու մարտավարության մեջ կոնկրետ փոփոխություն է նկատվում։

«Եթե նախկինում ( 2020թ. նոյեմբերի 10֊ից հետո) ադրբեջանական կողմը սադրանքների էր դիմում հրաձգային զինատեսակներից միայն օդ կրակելով, ապա վերջին շրջանում  տարբեր զինատեսակներից այդ կրակոցները դարձել են թիրախային, որոնք կայունության պահպանման առումով իրենցից լուրջ սպառնալիք են ներկայացնում։ Սա մեկ անգամ ևս վկայում է, որ թշնամու զինուժը ոչ միայն անիմաստ է դարձնում իր երկրի ղեկավարի այն հայտարարությունները, թե իբր արցախյան հակամարտության էջը փակված է, այլև փորձ է անում նպատակայնորեն ստվերել տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը»,֊ նշել է փորձագետը և ավելացրել, որ նման վարքագիծը չի կարող դրսևորվել առանց պաշտոնական Անկարայի համաձայնության։

Մեր զրուցակցի հավաստմամբ՝ հակառակորդը փորձում է նաև հոգեբանական ճնշում գործադրել արցախցիների վրա:Հոգեբանական պատերազմի հնարք է կիրառում՝ ձգտելով ինֆորմացիոն դաշտում հասարակությանը պառակտել և բերել ներքին բախումների։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է լինել դեկտեմբեր-փետրվարին․ զրույց Հանձնաժողովի նախագահի հետ  

Search