Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում Հադրութի օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել

Նախօրեին ԱՀ Հադրութ քաղաքի վերածննդի և Առաջին Պաշտպանական շրջանի կազմավորման օրվան նվիրված Հադրութի Արվեստի դպրոցի նախաձեռնությամբ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տան բակում կազմակերպել է հուշ-երեկո:

Ստեփանակերտում Հադրութի օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել

Ստեփանակերտում Հադրութի օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»֊ի թղթակցի հաղորդմամբ՝ Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանն իր խոսքում կարևորել է օրվա խորհուրդը. «Այսօր մենք հավաքվել ենք ընդգծելու մեզ համար շատ կարևոր ու մեծ նշանակություն ունեցող մի օրվա մասին: 1992 թ.֊ի այս օրը վճռվեց Հադրութի ճակատագիրը:

Հադրութցին ծնկի չեկավ, այլ, արժանի հակահարված տալով թշնամուն, անառիկ պահեց Արցախի հարավային դարպասը: Այս օրը միշտ էլ նշել ենք մեծ շուքով: Տոնական միջոցառումը մեկնարկում էր Հադրութի քաղաքային հուշահամալիրից, ծաղիկներ էինք խոնարհում զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշարձանին, Հադրութի ազատության հրապարակում տեղի էր ունենում հանդիսավոր միջոցառում, քաղաքի օրն ավարտվում էր տոնական հրավառությամբ:

Մենք պարտավոր ենք այսօր նույնպես նշել քաղաքի օրը, որովհետև մենք չենք կարող չհիշել բոլոր նրանց, ում շնորհիվ 1994 թ. թշնամին ստիպված ստորագրեց զինադադարի պայմանագիրը, չենք կարող չհիշել այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն ազատության: Մենք վստահ ենք, որ մի օր կվերադառնանք Հադրութ, և Առաջին Պաշտպանական շրջանը կշարունակի իր հայրենանվեր աշխատանքը՝ պաշտպանելով Արցախի հարավային թևը»։

Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Արթուր Բաղդասարյանի խոսքով՝ արցախցին ապրում է պատմության շատ ծանր շրջափուլ, որ սկիզբ է առել դեռևս 1992 թվականից։

«Փառք այն բոլոր տղաներին, որոնց շնորհիվ կարողացանք պաշտպանել Հադրութի շրջանը: Մենք շատ պատերազմներ ենք տեսել, բայց նորից պետք է պայքարենք, ստեղծենք, արարենք ու հույսով ապրենք, որ մի օր հետ ենք գնալու Հադրութ քաղաք, ծաղկեցնելու ենք, վերականգնելու ենք մեր խաչքարերը, եկեղեցիները: Պետք է լինենք միասնական, հայրենասեր, որ ժամանակը գա, բոլորս մի մարդու պես պետք է պատրաստ լինենք Հադրութ վերադառնալուն»,- նշել է Ա. Բաղդասարյանը:

Միջոցառման վերջում Հադրութի Արվեստի դպրոցի սաները հանդես եկան հայրենասիրական բանաստեղծություններով ու երաժշտական կատարումներով։ Հադրութի շրջանի հոգևոր հովիվ Տեր Մատթեոս քահանան միջոցառումը եզրափակվեց Տերունական աղոթքով:

Հուշ -երեկոյին ներկա էին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Ա. Մինասյանը, հյուրեր, հադրութցիներ:


     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search