Artsakhpress

Քաղաքական

Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատում Ուրուգվայի դիրքորոշումը Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առնչությամբ

այաստանը մեծապես գնահատում է 2020 թվականի աշնանը Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի առնչությամբ Ուրուգվայի սկզբունքային դիրքորոշումը:

Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատում Ուրուգվայի դիրքորոշումը Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առնչությամբ

Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատում Ուրուգվայի դիրքորոշումը Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առնչությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԱյս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
 
«Ի թիվս այլոց, երկրի օրենսդիր մարմինը դատապարտել է Ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի կողմից վարձկանների ներգրավումը և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման և քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման դեպքերը: Այս ամենը հաստատում է, որ չնայած Հայաստանը և Ուրուգվայը աշխարհագրորեն հեռու են, սակայն հայերի և ուրուգվայցիների միջև շարունակաբար ամրապնդվող արժեքային ու աշխարհընկալման կապը հնարավորություն է տալիս հաղթահարելու մեզ բաժանող կիլոմետրերի հեռավորությունը»,- ասել  է Գրիգորյանը:
 
ՀՀ արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը ցավով նշեց, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման և գոյության իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքները դեռևս ամբողջովին չեն հաղթահարվել:
 
«Հայաստանը և Արցախը բախվում են անվտանգային խնդրի, դեռևս չեն հայրենադարձվել հայ ռազմագերիները և քաղաքացիական պատանդները: Այս պարագայում մենք շարունակում ենք ապավինել մեր բարեկամ երկրների և, իհարկե, Ուրուգվայի հետ համերաշխությանը»,- եզրափակել է Գրիգորյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է լինել դեկտեմբեր-փետրվարին․ զրույց Հանձնաժողովի նախագահի հետ  

Search