Artsakhpress

Հասարակական

Հադրութի բնակչուհու էկո արտադրանքը հիշեցնում է նրա ծննդավայրի մասին

Թշնամու հսկողության տակ գտնվող Հադրութից տեղահանված Արմինե Սարգսյանը որոշեց Երևանում սկսել էկո արտադրանք ստեղծելու գործը, որի միջոցով մարդկանց կծանոթացներ Հադրութի հետ:

Հադրութի բնակչուհու էկո արտադրանքը հիշեցնում է նրա ծննդավայրի մասին

Հադրութի բնակչուհու էկո արտադրանքը հիշեցնում է նրա  ծննդավայրի մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմինե Սարգսյանը և նշեց, որ իր բրենդի անունը հենց Hadrut Sweet Corner է:

Բնութագրությունը հասանալի չէ

«Առանց որևէ հավելումների մրգային ու բանջարեղենային չիփսեր պատրաստելու միտքն առաջացավ Երևանում՝ պատերազմից հետո: Այդպիսի մտահղացում Հադրութում երբեք չեմ ունեցել: Անգլերեն լեզվի ուսումնական կենտրոն ունեի, ուրիշ գործով զբաղվելու մասին չէի մտածում:

Բնութագրությունը հասանալի չէ

Երևան տեղափոխվելուց հետո հիմնական աշխատանք չունեի և որոշեցի սկսել մի գործ, որով մարդկանց մրգային չիփսերի տեսքով կծանոթացնեմ քաղցրիկ անկյունի՝ Հադրութի հետ: Այս չիփսերը շատ համեղ և օգտակար են: Չորացվում են հատուկ ջերմաատիճանի պայմաններում և չեն կորցնում մրգի մեջ եղած կարևոր ու օգտակար նյութերը:
Շատ հաճելի և օգտակար են երեխաների համար՝ վնասակար չիփսերի փոխարեն: Յուրահատուկ փաթեթավորմամբ և մատուցմամբ հարմար են նվերի համար՝ որպես քաղցրավենիք ապահովելով սեղանը», - ասաց Ա. Սարգսյանը:
Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի խոսքով՝ ապրում է Հադրութ վերադառնալու հույսով , որը նրան ստիպում է աշխատել, արարել, կանգ չառնել, չհիասթափվել, չկոտրվել ու ապրել լավատեսությամբ, ժպիտով ու ապագայի հանդեպ մեծ ակնկալիքով: «Արցախը ինձ համար առաջին հերթին Հադրութն է՝ Հադրութը մեր հայրենիքի ադամանդե ակն է։ Առանց Հադրութի և Շուշիի չեմ պատկերացնում ուժեղ ու կայուն Արցախ: Արցախցին ուժեղ է, կամքով լեցուն, որտեղ էլ լինի չի դադարի իր հողը սիրել, պաշտել ու շարունակել ապրել՝ իր երկիրը կրկին միասնական ու ամբողջական տեսնելու հույսով», - հավելեց Արմինե Սարգսյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Լուրերը, թե Արցախից ջոկատներ են ժամանել Ջերմուկ սահմանների պաշտպանությանն աջակցելու համար, իրականությանը չեն համապատասխանում. ՀՀ ՊՆ խոսնակ

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ին Ստեփանակերտում կհայտարարվի Լռության րոպե, կկայանա Խաչերթ

Արցախյան «Հաթերք ֆուդ»-ը ոսկե մեդալի է արժանացել Լոնդոնում կայացած հեղինակավոր մրցույթում

Search