Artsakhpress

Հասարակական

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է նոր փուլի մեկնարկը. ընդունվում են նախագծերի հայտեր

 «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ֆինանսական աջակցությամբ, 2020թ․հոկտեմբերից սկսած, «Ավրորան՝ Արցախին» ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ իրականացվել է 80 ծրագիր, որոնց մեծ մասն ավարտված է, իսկ մի մասն ընթացքում:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է նոր փուլի մեկնարկը. ընդունվում են նախագծերի հայտեր

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է նոր փուլի մեկնարկը. ընդունվում են նախագծերի հայտեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Արցախի ծրագրերի ղեկավար Նարինե Աղաբալյանը և նշել, որ այդ ծրագրերն իրականացվում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային 55 կազմակերպությունների հետ: Մեր զրուցակցի խոսքով՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է նոր փուլի մեկնարկը և ընդունում է նախագծերի հայտեր:
 
Բնութագրությունը հասանալի չէ«Արդեն ունենք մեծ թվով ներկայացված հայտեր և մինչև օգոստոսի 31-ը կշարունակենք ընդունել նոր հայտեր՝  առաջիկա փուլի համար: «Ավրորան՝ Արցախին» ծրագրի նոր փուլը կմեկնարկի հոկտեմբերին, և այդ փուլի նախագծերի ընտրությունը կկատարվի «Ավրորա» մրցանակի դափնեկրի կողմից: Բոլոր այդ ծրագրերը նպատակաուղղված են հաղթահարելու պատերազմի հետևանքները և նպաստելու կայունության հաստատմանը Արցախում: Նախապատվությունը տրվելու է Արցախում, ինչպես նաև ՀՀ սահմանամերձ համայնքներում իրականացվող ծրագրերին: Նախորդ՝ 80 ծրագրերն  իրականացվել են 5 ուղղությամբ՝ հումանիտար օգնություն, կրթություն, մշակույթ և սպորտ, սոցիալական զարգացում, երթակառուցվածքներ, առողջապահություն: Մեր շահառուները շատ տարբեր են, սկսած՝ ամենափոքր տարիքի երեխաներից, մինչև տարեց մարդիկ: Մեր ծրագրերից արդեն օգտվել է շուրջ 130 հազար շահառու՝ ինչպես Արցախում, այնպես էլ ՀՀ-ում», - ասաց Ն. Աղաբալյանը:
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Արցախի ծրագրերի ղեկավարի հավաստմամբ՝ «Ավրորա»-ն աշխատում է թափանցիկ ու գործընկերների հետ մշտական կապի մեջ է, իսկ նոր փուլում փորձելու են ընդլայնել իրենց գործընկերության շրջանակը: «Նոր փուլը «Ավրորա»-ն ազդարարում է Արցախում բացելով իր գրասենյակը, ինչը նշանակում է, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հաստատակամ է՝ շարունակելու Արցախին աջակցելու ծրագրերը և օգտագործելու է իր հնարավորություններն այդ օգնությունը ավելի ընդգրկուն և ազդեցիկ դարձնելու համար», - հավելեց Ն. Աղաբալյանը:
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search