Artsakhpress

Տնտեսական

ԵԱՏՄ տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է. Միշուստին

Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսությունը համատեղ ջանքերի շնորհիվ աստիճանաբար վերականգնվում է կորոնավիրուսի համավարակի ֆոնին:

ԵԱՏՄ տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է. Միշուստին

ԵԱՏՄ տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է. Միշուստին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ԵԱՏՄ երկրների միջկառավարական խորհրդի նիստում, փոխանցում է tert.am-ը։

«Համավարակի ժամանակաշրջանը ցույց տվեց, որ մեր միությունն ունակ է օպերատիվ և ճկուն կերպով հարմարվել տարատեսակ մարտահրավերներին և փոփոխություններին: Համատեղ ջանքերի շնորհիվ ԵԱՏՄ տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է: Մակրոտնտեսական ցուցանիշներն, ընդհանուր առմամբ, վատը չեն: Առաջին կիսամյակի արդյունքներով գյուղատնտեսական արտադրանքի թողարկումն ավելացել է 0,6 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալները՝ 4,4 տոկոսով, վերամշակող արդյունաբերությանը՝ 6,5 տոկոսով»,- ասել է ՌԴ վարչապետը:

Վերջինս ԵԱՏՄ երկրներին կոչ է արել աշխատել իրենց տնտեսությունները թվայնացնելու գործընթացի արագացման ուղղությամբ: «Ինտեգրումը խորացնել կօգնի նաև «հնգյակի» միասնական թվային տարածության ստեղծումը, մենք պետք է պայմաններ ստեղծենք մեր տնտեսությունների թվայնացման համար, առաջադեմ տեխնոլոգիաներ ներդնենք»,- հավելել է Միշուստինը:  


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչել է ԼՂ անկախությունը Ադրբեջանից․ ՀԴԿ

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ստեփանակերտում բացվել է «Քոչարյան» նկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսը

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Մայրաքաղաքում կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Մոսկվա

Search