«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում Հունաստանից ժամանած գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, Աթենքի ազգային համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունքի դասախոս, բժշկական գիտությունների դոկտոր, Սոֆյա Իվանիդուն իրականացրել է գինեկոլոգիական խնդիրներ ունեցող երեխաների ու դեռահասների, ինչպես նաև կլիմակտերիկ շրջանի խնդիրներ ունեցող կանանց անվճար հետազոտություններ և խորհրդատվություն ։
Հունաստանից ժամանած բժիշկը Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն է կատարել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության և «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության շրջանակներում, օգոստոսի 17-ից 20-ը ժամը 15․00-ն, օրական հետազոտվում և խորհրդատվություն է ստանում 30 հոգի: Ազգությամբ հույն մեր զրուցակիցը նշեց, որ ծնունդով Արցախի Մարտակերտի շրջանից է: