Artsakhpress

Քաղաքական

Արման Թաթոյանը հայտնվել է ադրբեջանցի զինծառայողի ինքնաձիգի նշանառության տակ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ նախորդ շաբաթ անձամբ է համոզվել, որ ադրբեջանական զինծառայողների ներկայությունը ՀՀ Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին մարդկանց առաջնահերթ կյանքի ու ազատ տեղաշարժման իրավունքների խախտում է:

Արման Թաթոյանը հայտնվել է ադրբեջանցի զինծառայողի ինքնաձիգի նշանառության տակ

Արման Թաթոյանը հայտնվել է ադրբեջանցի զինծառայողի ինքնաձիգի նշանառության տակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Սյունիքի մարզի Կապան, Տեղ համայնքներ, գյուղեր այցերից վերադարձի ժամանակ միջպետական ճանապարհին փորձնական 1-2 րոպեով կանգնեցինք այն հատվածներում, որտեղ ադրբեջանական զինված ուժերն են տեղակայված:
Այս լուսանկարում Գորիսի Շուռնուխ և Կապանի Դավիթ Բեկ գյուղերի միջև ճանապարհի հատվածն է, որը ցույց է տալիս ադրբեջանական տեղակայումներից մեկը: Մեր կանգնելուն պես ադրբեջանական զինված ծառայողը նկատեց մեզ, անմիջապես մտավ շինություն (տնակ) և ինքնաձիգը ձեռքին դուրս եկավ ու այն պարզեց մեր ուղղությամբ»,- տեղեկացնում է Արման Թաթոյանը:
Պաշտպանն ընդգծել է, որ մեկ այլ տեղում 1-2 րոպե կանգնելուց հետո ադրբեջանական զինծառայողները զինված սկսել են անհանգիստ շարժումներ անել՝ հեռադիտակով հետևելով իրենց, այնուհետև սուլոցներ ու գոռգոռոցներ են արձակել։
«Մենք սեփական փորձով համոզվեցինք, որ ադրբեջանական զինված ծառայողների ինքնին ներկայությունը Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի, ազատ տեղաշարժման ու այլ կենսական իրավունքների խախտում է: Այս հիմնավորումները համապատասխան ապացույցներով կներառվեն անվտանգության գոտու հայեցակարգի հիմքում և կուղարկվեն միջազգային համապատասխան կառույցներին»,- հավելել է նա:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչել է ԼՂ անկախությունը Ադրբեջանից․ ՀԴԿ

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ստեփանակերտում բացվել է «Քոչարյան» նկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսը

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Մայրաքաղաքում կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Մոսկվա

Search