Արցախի դպրոցների բոլոր առաջին դասարանցիները ԿԽՄԿ-ի կողմից կստանան պայուսակներ:
Արցախի դպրոցների առաջին դասարանցիները ԿԽՄԿ֊ի կողմից պայուսակներ կստանան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի Քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Վարդուհի Օհանյանը:
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Արցախի դպրոցների առաջին դասարանցիներին կնվիրի շուրջ 2000 հատ դպրոցական պայուսակ, որոնք համալրված կլինեն բոլոր անհրաժեշտ գրենական պիտույքներով։ Նրանք իրենց պայուսակները՝ որպես անակնկալ, կստանան սեպտեմբերի 1-ին»,- նշեց Վ. Օհանյանը: