Artsakhpress

Հասարակական

Արցախում կորոնավիրուսով վարակվել է ևս 13 մարդ, այդ թվում՝ փոքր տարիքի երեխաներ

Օգոստոսի 26-ին կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 13 դեպք է գրանցվել։ 

Արցախում կորոնավիրուսով վարակվել է ևս 13 մարդ, այդ թվում՝ փոքր տարիքի երեխաներ

Արցախում կորոնավիրուսով վարակվել է ևս 13 մարդ, այդ թվում՝ փոքր տարիքի երեխաներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Դրականների թվում կան նաև փոքր տարիքի երեխաներ: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Վարակակիրներից  8-ը` Ստեփանակերտ քաղաքի,  4-ը՝ Մարտակերտի  շրջանի,  1-ը՝  Մարտունու  շրջանի Հաղորտի համայնքի  բնակիչներ են:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  24 վարակակիր:  Բժիշկները 5  հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր,  իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել  է 11 409 քաղաքացու հետազոտություն, որից 1042-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար և դիմում է  հանրապետության բնակչությանը՝ պատվաստվել (COVID-19)-ի դեմ, պահպանելով  Ձեր  և Ձեր հարազատների առողջությունը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում աճել է ծնունդների թիվը. հայտնի են նորածինների` ծնողների կողմից նախընտրելի անունները

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են

«Մանկության երազներ». Ստեփանակերտում նկարչական ցուցահանդես է կազմակերպվել

Նավթի գները թույլ աճ են գրանցում

ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են ավելի քան 17 տոկոսով

ՀՀ-ն և ՌԴ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության աշխատանքային խումբ են ստեղծել

Ուկրաինան «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Ռուսաստանի տարածքին. կան զոհեր. ՌԴ ՊՆ

Նախագահ Հարությունյանն Ասկերանի Դահրավ համայնքում ծանոթացել է «100 տուն Արցախում» նախագծի ընթացիկ աշխատանքներին

Search