Artsakhpress

Հասարակական

Թբլղուում վերաբնակեցվել է 3 ընտանիք. համայնքապետն անդրադառնում է գյուղի առօրյային ու խնդիրներին

ԱՀ Մարտակերտի շրջանի Թբլղու համայնքն ունի 125 բնակիչ. պատերազմից հետո բոլորը վերադարձել են գյուղ:

Թբլղուում վերաբնակեցվել է 3 ընտանիք. համայնքապետն անդրադառնում է գյուղի առօրյային ու խնդիրներին

Թբլղուում վերաբնակեցվել է 3 ընտանիք. համայնքապետն անդրադառնում է գյուղի առօրյային ու խնդիրներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թբլղուի համայնքապետ Էդիկ Մարկոսյանը:

«Համայնքում վերաբնակեցվել է 3 ընտանիք՝ 15 հոգով: Գյուղում դպրոց չունենք. 27 աշակերտներ դպրոց են հաճախում հարևան Քոլատակում, գյուղի ուսուցիչները ևս Քոլատակի դպրոցում են դասավանդում: Մանկապարտեզ նույնպես չունենք: Համայնքում գործում են համայնքային կենտրոն, բուժկետ, ակումբ, հանդիսությունների սրահ, որոնց շենքերը վթարային վիճակում են: Գյուղամիջյան և գյուղը մայրուղուն կապող ճանապարհը գտնվում են անմխիթար վիճակում: Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, ջրամատակարարմամբ, գազաֆիկացված չէ: Պատերազմի ընթացքում, բարեբախտաբար, տներ չեն ավերվել»,- նշեց Է. Մարկոսյանը:

Նա ցավով տեղեկացրեց, որ պատերազմի ընթացքում գյուղը տվել է 1 զոհ, 2 համագյուղացի էլ մարտական գործողությունների ժամանակ վիրավորվել է։ Խոսելով բնակիչների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ մեր զրուցակիցը նշել է, որ բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ, հողագործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել

Ընդունվեց ԼՂ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը

Արցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հաշվառման հասցեն փոխվի. Սահակյան

ՀՀ կառավարությունը կհատկացնի 2 մլրդ դրամ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար

Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու առաջին փուլին հաջորդելու են ավելի լուրջ ու բարդ փուլեր. Շաքե Իսայան

Գնացել էր դեպքի վայր՝ վիրավորներ տարհանելու, պատահաբար տեսել է մոր դիակը

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում չընդգրկված անձանց դեպքերը կարող են անհատապես ուսումնասիրվել․ Փաշինյան

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Սյունիքի մարզում ՊՆ մեքենա է կողաշրջվել. հոսպիտալացված զինծառայողներ չկան

Search