Artsakhpress

Հասարակական

Կայացել է «Անավարտ պատմություն» գրքի շնորհանդեսը

Նախօրեին Ստեփանակերտում տեղի է ունեցել Անգելինա Առստամյանի «Անավարտ պատմություն» գրքի շնորհանդեսը։

Կայացել է «Անավարտ պատմություն» գրքի շնորհանդեսը

Կայացել է «Անավարտ պատմություն» գրքի շնորհանդեսը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱնգելինան արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոս Կարեն Բեգլարյանի այրին է։

Բնութագրությունը հասանալի չէ

Վիպակը պատմում է 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Բեգլարյանի և Անգելինա Առստամյանի անձնական ողբերգության, պատերազմի արհավիրքի ու հասարակ մարդկանց կյանքում նրա ավերիչ, սարսափազդու ներկայության մասին։ Սակայն «Անավարտ պատմություն»֊ը նաև սիրո և նվիրումի մասին է։ Մեծ սիրո, որ շարունակում է ապրել Կարենի և մյուս զոհվածների հիշատակը խնկարկողների հիշողության մեջ։

Բնութագրությունը հասանալի չէ«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Անգելինան ասել է. «Կան պատմություններ, որոնք պետք է մնան միայն իմը ու Կարենինը: Ես հավատում եմ, որ մահը մարդու վերջը չէ, ես հավատում եմ, որ ինչ-որ տեղ նա կա, և իմ կյանքի ավարտից հետո մենք դեռ հանդիպելու ենք: Եթե այսօր ես ապրում եմ, ուրեմն առաքելություն ունեմ . և ապրում եմ՝ այդ առաքելությունը գտնելու նպատակով:

Ես չեմ կիսում մարդկանց հետ իմ վիշտն ու տխրությունը, ես նրանց հետ կիսում եմ միայն իմ ուրախությունը, երջանիկ ու հետաքրքիր պահերը:

Գրքի պատմությունը սկսվում է իմ ու Կարենի հանդիպումից և ավարտվում նրա անմահությամբ: Կարենին կորցնելուս մասին ես ոչ մի նախադասություն չեմ գրել: Ես գրքում ներկայացրել եմ ամենալուսավոր ու երջանիկ պահերից ընդհամենը փոքրիկ հատվածներ: Իմ կարծիքով՝ այս հողը լացով ջրելու հող չէ, և տղաների պատիվը պետք է բարձր պահել: Պետք է շարունակեմ Կարենի գործը։ Իմ ճակատագրին արժանացած բոլոր կանայք պետք է շարունակեն ապրել և ապրեցնել Արցախը, այն Արցախը, որն այսօր կա իրենց ամուսինների արյան շնորհիվ»,- նշեց Ա. Առստամյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Շնորհանդեսին ներկաներն իրենց մտքերն ու սրտի ցանկությունը հայտնեցին Անգելինային: Արցախի գրողների միության անդամ Սոնա Համբարձումյանի խոսքով՝ գիրքն իրական սիրո պատմություն է ։ «Սա այն լավագույն միջոցն է, որը կարող է անմահացնել Կարենի հիշատակը ։ Ներկայացնել նրան ՝ որպես ամուսին, հայ ժողովրդի զավակ, հայրենիքի որդի, ում կատարած գործը նմանատիպ գրքեր է ծնում»,- ընդգծել է նա: Ըստ Անգելինայի դասախոս Զարինե Սառաջյանի՝ «Անավարտ պատմություն» գիրքը սիրո, ցավի, խոնարհումի ու խնկարկումի ինքնատիպ հուշարձանն է։

Բնութագրությունը հասանալի չէ

« Անգելինան տարիներ առաջ իմ ուսանողուհին էր՝ միշտ թախծոտ աչքերով։ Մի օր նրա աչքերի թախիծը փոխվել էր չարաճճի ու երջանիկ փայլի. նա գտել էր իր սերը՝ Կարենին։ Գրքում Անգելինան ներկայացրել է իրենց սիրո հավերժ ներկա պատմությունը։ Հերոսները չեն մահանում, նրանք իրենց սխրանքով անմահանում են՝ ճիշտ ապրելու, ճշմարիտ ուղուց չշեղվելու իրենց հրամայականով դառնալով մեզ ուղղորդողներ։ Հավերժ փառք ու պատիվ մեր անմահ հերոսներին, խոնարհումս՝ հերոսածին մայրերին, հերոսածին Ալինա Գաբրիելյանին: Արցախը ապրում է նաև այսպես՝ ցավը կրծքում սեղմած, արարելով»,- նշեց Զ. Սառաջյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Միջոցառմանը ներկա էին Կարենի ու Անգելինայի հարազատները, ընկերները:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search