ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում շարունակվում են եռահարկ բնակելի շենքի շինաշխատանքները:
Ճարտարում ընթացքի մեջ են եռահարկ բնակելի շենքի շինաշխատանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման բաժնի պետ Ալեքսանդր Սաղյանը:
«Շենքը եռահարկ է: Աշխատանքները մինչև Արցախյան 44-օրյա պատերազմը սկսվել էին «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ի միջոցներով. շենքը նախատեսված էր Ճարտարի բազմազավակ ընտանիքների համար: Պատերազմից հետո այն կառուցվում է Արցախի Հանրապետության Կառավարության միջոցներով: Պատերի, տանիքի շինաշխատանքներն արդեն ավարտված են. այս պահի դրությամբ ներքին հարդարմամբ են զբաղված։ Բնակելի շենքը կունենա 9 բնակարան՝ 2 չորս սենյականոց և 7 երեք սենյականոց: Բնակարանները կտրամադրվեն տեղահանված ընտանիքներին»,- նշեց Ա.Սաղյանը:
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ շենքը շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին:
Լուսանկարները՝ Ամարաս թերթի